Սպասվում է ձյուն․ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝
Հունվարի 11-ի ցերեկը, 12-13-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, սակայն ամպամածություն և մառախուղ։ Հունվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն:

Հանրապետության տարածքում՝ հունվարի 11-ի ցերեկը, 12-13-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ։ Հունվարի 14-ի երեկոյան` առանձին շրջաններում, 15-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Քամին՝ հարավային՝ 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն 12-14-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում