Կարևոր օրենքի փոփոխության նախագծի վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել

Այսօր շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մասնակցությամբ կայացել է Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության /ՇՄԱԳ/ մասին ՀՀ օրենքի փոփոխության նախագծի վերաբերյալ հերթական աշխատանքային քննարկումը։

Օրենքի փոփոխության նախագծով նախատեսվում է 

  • ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ՝ սկսած ՇՄԱԳ-ի հայտի ընդունումից,
  • հնարավորություն ընձեռել միջազգային փորձագետ կամ փորձագետների խումբ ներգրավել գործընթացին,
  • ապահովել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության գործընթացի թափանցիկությունը,
  • օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային իրավական չափորոշիչներին,
  • հստակեցնել փորձագետների աշխատանքային կարգավիճակը և այլն։

Օրենքի փոփոխության նախագծի աշխատանքային խումբն առաջիկայում ընթացիկ հանդիպումներ և քննարկումներ կանցկացնի բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների, բնապահպանների և փորձագետների ավելի լայն խմբի հետ։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում