Հաշվարկվել է ավելի քան 92 մլն դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնա

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի դեկտեմբերի 14-ից 18-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 34 դեպքով հաշվարկվել է 92.596.950 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 8 դեպքով նշանակվել է 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրված 19 դեպքով հաշվարկվել է 88.621.450 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրված 15 դեպքով հաշվարկվել է 3.975.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար նախկինում արձանագրված իրավախախտման 8 դեպքով նշանակվել է 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 6 գործ (849.400 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 8.994.219 ՀՀ դրամ:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում