Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 15 ցանց

Սիգի ձվադրման ժամանակաշրջանով պայմանավորված՝ Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտի արգելքի խստացման շրջանակներում «Սևան» ազգային պարկի հատուկ պահնորդական ստորաբաժանումն արդեն ս/թ. դեկտեմբերի 25-ից ձեռնամուխ է եղել ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ձկնորսական ցանցերի դուրսբերման և ոչնչացման գործընթացին: Այս մասին տեղեկացնում է ՇՄՆ հասարակայնության հետ կապերի բաժինը։

Մինչ այդ, ափամերձ համայնքների բնակիչներն ու ձկնորսական տնտեսությունների ներկայացուցիչները նախազգուշացվել էին հսկողության միջոցառումների խստացման մասին: Վերջիններիս նաև միջանկյալ ժամանակ էր տրվել՝ արգելքի մեկնարկից հետո լճից ցանցերի դուրս բերման համար:

Ազգային պարկի պահնորդական ստորաբաժանման կողմից դուրս է բերվել ընդհանուր թվով 15 ցանց: Ցանցերն առգրավվում և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով: Հսկողության տարատեսակ միջոցառումները կրում են շարունակական բնույթ:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում