«Քանի դեռ կենաց-մահու կռիվ էինք տալիս Արցախում, որոշները թալանում էին Դիլիջանի անտառները․․․» (ֆոտո)

Ինչպես հայտնել ենք՝ Արցախում տեղի ունեցող լայնածավալ պատերազմական գործողությունների ընթացքում տեղի են ունեցել ապօրինի անտառհատումներ։ Այս մասինշարունակում են ահազանգել տարբեր բնապահպանական նախաձեռնություններ և անհատներ։ Բնապահպանի տուն նախաձեռնությունը, որի անդամները պահպանություն են իրականացնում հատկապես Տավուշի մարզում, հայտնել է, որ քանի դեռ նրանց բնապահպանական թիմն ու ընկերությունը կենաց-մահու կռիվ էր տալիս հայրենիքի պաշտպանության համար, զոհվում ու վիրավորվում էր, Հայաստանում որոշ մարդիկ թալանել են անտառները։ 

Գրառմամբ մասնավորապես ասվում է․ «Այս կադրերը արել ենք Պարզ լճից դեպի Գոշ գյուղ գնացող հայտնի տուրիստական արահետի վրա։ Այսինքն այնքան են վախները կորցրել ու թքած ունեն օրենքի վրա, որ հենց աչքի տակ էլ կտրում են։ Դե այն մասին, որ եթե Դիլիջան ազգային պարկի աշխատակիցները գոնե 10%-ով կատարեին իրենց գործը, ապա վաղուց սրա մասին կիմանային, չենք էլ ուզում խոսել։ Որովհետև, ամենայն հավանականությամբ, ոչ թե միայն գիտեն, այլ նաև մատները խառն է։

Վատ եղանակի պատճառով ավելի շատ բան չենք տեսել։ Բայց վաղն էլի կստուգենք ու հաստատ իմացեք, որ ինչքան էլ լինի, որքան էլ վառած, մրոտած, թաղած ու թաքցրած լինեք` միևնույն է` գտնելու ենք»։

Նախաձեռնության էջում այսօր ևս հրապարակվել են լուսանկարներ՝ կից գրությամբ․ «Ամեն օր գտնում ենք բազմաթիվ թարմ ծառահատումներ։ 

Հիշեցնենք, որ մենք բոլորս Արցախում էինք ու մեկ ամսով Դիլիջանի անտառները մնացել էին ազգային պարկի հույսին։

Թալանեք երկիրը, կերեք։ Վերջում էլ ձեր թոռները թող մնան անտուն ու անբնություն։ Դուք միայն դրան եք արժանի։ Դուք էս երկրին ու մեր պահած հայրենիքին արժանի չեք։ Դուք ասելով ի նկատի ունենք ծառագողերին ու էն անազնիվ, գող անձանց, ովքեր փող են ստանում մեր հարկերից` անտառը պահելու համար, բայց ոչինչ չեն անում։ Կամ էլ ավելի վատ` փող են աշխատում։

Տվյալ ծառահատումները գտնվել են «Դիլիջան» ազգային պարկի Դիլիջան տեղամասում։ Ու դեռ շատ էլ կգտնենք այդտեղ։ Ընդամենը մի փոքրիկ մասն ենք ուսումնասիրել»։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում