Կանգնեցնե՛լ անտառների անխնա հատումը

Ըստ որոշ տեղեկությունների և տարածվող ահազանգերի՝ Հայաստանի համար այս դժվարին օրերին, հասարակության որոշ մասը զբաղված է ապօրինի և անվերահսկելի անտառհատմամբ թե՛ ՀՀ, թե՛ ԱՀ տարածքներում։ Երկրի և ազգի համար ստեղծված քաոսային իրավիճակում նման գործունեության իրականացումը վկայում է հասարակության շրջանում առկա «ծառ կտրողի» մտածելակերպով զանգվածի առկայության մասին, ինչը ոչ այլ ինչ է, քան հայրենիքը թալանելու ևս մեկ միջոց։ 

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը, ինչպես նաև՝ բազմաթիվ մտահոգ քաղաքացիներ, կոչ են անում ՀՀ ոստիկանությանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին և այլ իրավապահ մարմինների կանգնեցնել և շտապ վերսհողության տակ առնել անտառների անխնա հատման պրոցեսը, քանի որ հետևանքները կարող են էլ ավելի ցավոտ լինել հետագայում։ 

Պահանջում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից կարգի բերել նաև Հայաստանի հատուկ պահպանվող տարածքներում /ԲՀՊՏ/ իրականացվող պահպանության միջոցառումների պատասխանատու անձանց գործունեությունը և կատարել իրենց անմիջական, ՀՀ իրավական նորմերով սահմանված պարտականությունները։ 

Խնդրում և հորդորում ենք ՀՀ և ԱՀ քաղաքացիներին լինել պատասխանատու երկրի, մայր բնության նկատմամբ, ցուցաբերել զգոնություն և չտրվել ստեղծված տագնապային վիճակին՝ պահպանելով հայրենիքի մաս հանդիսացող անտառները, այլ ոչ թե դիտարկել դրանք զուտ որպես ռեսուրս, ինչը կարելի է անսպառ օգտագործել։ 

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում