Մահացել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի նախկին տնօրենը

Օրերս կյանքից հեռացել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Հրաչյա Հովակիմյանը։ 

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Կարեն Մանվելյանը գրել է․ «Կյանքից անսպասելի հեռացավ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի նախկին տնօրեն Հրաչյա Հովակիմյանը: Հրաչ ջան, քո հիշատակը կմնա մեր սրտերում որպես կարգին մարդ, լավ ղեկավար և լավ ընկեր: Ցավակցում եմ ընտանիքին, բարեկամներին և ընկերներին»:

Հիշեցնենք, որ 2020թ․-ի սեպտեմբեր ամսին Հրաչյա Հովակիմյանն ազատվել էր պաշտոնից և նրան փոխարինել է զինվորական կոչումով կապիտան Բորիս Մարատի Բաղդասարյանը։

Կենսագրական տվյալներ․ 1983-1988թթ. Հրաչյա Հովակիմյանը սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում և ստացել տնտեսագետի որակավորում:

Աշխատանքային գործունեությունը.

1992-1994թթ.՝ Խոսրովի պետական արգելոցում՝ որպես պահպանության գծով փոխտնօրեն.

1994-2004թթ.՝ ղեկավար պաշտոններ «Հայանտառ»պետական ձեռնարկությունում.

2004թ.՝ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ.

2006-2007թթ.՝ ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական.

2007-ից զբաղվել է մասնավոր գործունեությամբ:

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը ցավակցություն է հայտնում հանգուցյալի ընտանիքին և հարազատներին։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում