Ֆոսֆորի այրման ծուխը կիլոմետրերով անցնում, դառնում է թթու և թափվում շրջակա միջավայրի վրա․ ասուլիս (տեսանյութ)

Հնէաբուսաբան, կ․գ․թ․ Իվան Գաբրիելյանն էլ ընդգծեց․ «Ադրբեջանն արդեն իսկ հաշտվել են Արցախի կորստի հետ, որովհետև եթե իրենք հույս ունենային, որ կվերցնեին տարածքները, ապա չէին փչացնի»։ Այսօր տեղի է ունեցել ասուլիս՝ արցախյան պատերազմի էկոլոգիական աղետն ու հետևանքները թեմայով, որին մասնակցել են էկոլոգ, տ․գ․թ․ Արևիկ Մկրտչյանը, ԵՊՀ օրգ․ քիմիայի ամբիոնի ուս․ լաբորատորիայի վարիչ Նաղաշ Միրաքյանը և Հնէաբուսաբան, կ․գ․թ․ Իվան Գաբրիելյանը։

ԵՊՀ օրգ․ քիմիայի ամբիոնի ուս․ լաբորատորիայի վարիչ Նաղաշ Միրաքյանն ասաց․ «Պատերազմի ավարտից հետո մենք միանշանակ մեծ աշխատանք ունենք անելու, քանի որ այս էկոլոգիական աղետը լոկալ չէ, այն շատ մեծ մասշտաբների է հասնելու, քանի որ նույնիսկ ֆոսֆորի այրումից բարձրացող ծուխը կիլոմետրերով անցնելով դառնում է թթու և թափվում է ներքև՝ մարդկանց վրա, հողն է աղտոտում, բիոֆլորան ամբողջությամբ փոխվելու է։ Ազդեցությունը լինելու է երկարաժամկետ նաև հակառակորդի վրա․․․ եթե իրենց թվում է, որ այդ տարածքներն այրելով իրենք հետո դրանց տեր են լինելու և այնտեղ ապրեն, ապա չարաչար սխալվում են, որովհետև այդ տարածքներն ուղղակի անապատ են դառնալու»։

Հնէաբուսաբան, կ․գ․թ․ Իվան Գաբրիելյանն էլ ընդգծեց․ «Ադրբեջանն արդեն իսկ հաշտվել է Արցախի կորստի հետ, որովհետև եթե իրենք հույս ունենային, որ կվերցնեին տարածքները, ապա չէին փչացնի»։

Ամբողջությամբ՝ տեսանյութում։ 

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում