Գավառի 27-ամյա բնակիչը Դիլիջանում ապօրինի ծառահատման հեղինակ (տեսանյութ)

Բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով սեպտեմբերի 25-ին, ժամը 2.30-ի սահմաններում, ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջան-Սևան թունելի սկզբնամասում ստուգել և բաժին բերման են ենթարկել Գավառ քաղաքի 27-ամյա մի բնակչի «Զիլ» մակնիշի մեքենան` բեռնված 12 խմ փայտանյութով:

Բեռնատարի վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Հանգամանքները պարզվում են: Քննությունը շարունակվում է:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում