Երևանի կենդանաբանական այգում կենդանի է անկել

Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, Երևանի կենդանաբանական այգում անկում է գրանցվել։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տեղեկությունների համաձայն՝ անկել է ռեզուս մակակ տեսակի կապիկներից մեկը։ 

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տեղեկությունները հաստատեց նաև ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը՝ նշելով, որ ռեզուս մակակ տեսակի կապիկի անկման պատճառը ծերությունն է։ Ըստ պաշտոնական աղբյուրի՝ կապիկը ծնված է եղել 1979թ․-ին։ 

Ընդգծենք, որ ՍԱՏՄ ևս տեղեկացված չի եղել կապիկի անկման մասին։ ՍԱՏՄ տեղեկացվել է EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի ճշգրտումից հետո։ 

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում