Գյումրիում տեքստիլ արդյունաբերությամբ զբաղվող խոշոր ընկերությունը տուգանվել է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի կողմից «Լենտեքս» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ ընկերությունն իրականացրել է ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետումներ առանց ՍԹԱ թույլտվության՝ խախտելով «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ կառավարության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1676-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները,

Բացի այդ, ընկերությունն իրականացրել է ջրառ առանց ջրօգտագործման թույլտվության՝ խախտելով ՀՀ Ջրային օրենսգրքի 21-րդ հոդվածը։ 

«Լենտեքս» ՍՊԸ-ը եռամսյակային բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկները ներկայացրել է ոչ ճիշտ ՝ խախտելով ՀՀ Հարկային օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 203-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետերը:

Նշանակվել է վարչական տուգանք 450.000 ՀՀ դրամի չափով: Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 328.884 ՀՀ դրամ: Տրվել է խախտումները վերացնելու վերաբերյալ հանձնարարական:

Ընդգծենք, որ «Լենտեքս» ՍՊԸ-ը Գյումրիում զբաղվում է տեքստիլ արդյունաբերությամբ։ «Լենտեքս» ընկերության նախագահը նաև Շիրակի մարզի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Կարեն Գոմցյանն է։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում