Կոտրի՛ր վանդակը․ հուզիչ տեսահոլովակ՝ Հայաստանում բանտարկված արջերի մասին (տեսանյութ)

Կենդանիների փրկության միջազգային կազմակերպությունը /International Animal Rescue/ անչափ զգացմունքային և հուզիչ անիմացիոն տեսահոլովակ է պատրաստել Հայաստանում բանտարկված գորշ արջերի խնդրի մասին և նախաձեռնել ստորագրահավաք։ Տեսահոլովակում կտեսնեք, թե սովորաբար ինչպես են գորշ արջերը հայտնվում վանդակում․ որսագողության հետևանքով սպանվում է մայր արջը, իսկ քոթոթները կամ դատապարտված են լինում ինքնուրույն գոյատևել վայրի բնության մեջ, կամ՝ հայտնվում են փոքր և վատ, սարսափելի պայմաններով վանդակներում։ 

IAR-ը և FPWC-ն Արջերի փրկության ծրագիրը մեկնարկել են 2017թ․-ին, երբ Հայաստանում բազմաթիվ արջեր բանտարկված էին սարսափելի պայմաններում և ունեին փրկության կարիք։ Այժմ, կարեկցող մարդկանց ջանքերի շնորհիվ նրանցից շատերը գտել են իրենց նոր՝ բարեկեցիկ ապաստարանը Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում, իսկ մյուսները սպասում են փրկության իրենց հերթին։

Ստորագրահավաքի միջոցով միջազգային հանրությունը Հիմնադրամի հետ համատեղ կոչ է անում Հայաստանում որսագողության դեպքերի համար սահմանել խսատագույն պատիժ, ինչը հնարավորություն կտա խնդրին տալ արմատական լուծում։

Ստորագրահավաքի հղում՝ https://www.internationalanimalrescue.org/breakthecage 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում