Ազատի ջրամբար՝ ամբողջովին թոռերի մեջ (տեսանյութ)
![](https://econews.am/disk/07-04-21/5fb968aad91d36be7cb7180e0d37872c.jpg)
Ֆեյսբուքյան օգտատեր Հրանտ Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «03/04/2021 Ազատի ջրամբար, ամբողջովին թոռերի մեջ»։
Վերջինիս ահազանգին արձագանքել է Շրջակա միջավայրի նախարարությունը․ «Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումներն ուսումնասիրել են բարձրաձայնված բնապահպանական իրավախախտման վերաբերյալ նյութը։
Նախարարի տեղակալի հանձնարարականով համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ դեպքը մանրամասն ուսումնասիրելու, հանգամանքները պարզելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն քաղաքացիներին, որոնք սրտացավ վերաբերմունք են ցուցաբերում բնության հանդեպ և նմանօրինակ խնդիրներ արձանագրելիս, օպերատիվ արձագանքում են»։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնել է նաև, որ Արարատի տարածքային բաժնի և Կենսաբազմազանության վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում Ազատի ջրամբարից առգրավվել է 80 մետրանոց 6 ձկնորսական ցանց, 30 հատ ձուկ ( ձկները բաց են թողնվել ջրամբար), ջրամբարից դուրս է բերվել նաև մեկ նավակ:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/09-11-22/3d4a5938f6b5c51ac6f85c10acedc877.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/27-09-22/dab2c98e135e8cf6c4b4578d5fd717cc.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/20-09-22/7462ef4c0df27827d253d11959945c93.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/13-08-22/c1369475880d804a2e4d0d16407214a0.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/08-08-22/fb60bbc0189554cee1b04066b2c11897.jpg&w=300&h=200)