Այս բույսերը պահպանության կարիք ունեն․․․ առաջարկ նախարարին (ֆոտո)

Էկոլոգ–փորձագետ Հրաչիկ Միրզոյանը կարևոր տեղեկատվություն է հայտնել Հայաստանում հանդիպող հազվագյուտ բուսատեսակի մասին։ «Արարատի մարզի Գետազարդ գյուղի վարչական տարածքում գտնվող Դվինի բուրգ կոչվող բլրի լանջերին աճում են կարմիրգրքյան Կնճիթաթերթիկ սապատավոր /Rhinopetalum gibbosum/ և խիստ հազվադեպ հանդիպող Վարդակակաչ երկծաղիկ /Tulipa biflora - սա կարմիրգրքային չէ/ բուսատեսակների հազարավոր բույսեր։ Առաջարկում եմ ձեռնարկել միջոցառումներ նշված բուսատեսակների սահմանափակ այս աճելավայրի պահպանության համար։

ՀԳ․ Դվինի բուրգի վրա կան մարդու պատմամշակույթային գործունեության հետքեր»։

Նշենք, որ Կնճիթաթերթիկ սապատավորը ԿԳ տվյալների համաձայն՝ կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով՝ հազվագյուտ տեսակ: Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 850-1000 մ բարձրությունների վրա, չոր կավախճաքարոտ, ավազոտ, քարքարոտ լանջերին, ավազային անապատում, կիսաանապատում: Ծաղկում է մարտ-ապրիլ ամիսներին, պտղաբերում՝ մայիս–հունիսին: Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ կամ դեգրադացիա՝ գյուղատնտեսական հանդակների ընդլայնման համար հողատարածքների յուրացման և շինարարության համար անապատային տարածքից ավազի դուրս բերման հետևանքով:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում