40-ամյա թթենին վիրավոր կանգնած է բակում․․․ (ֆոտո)

Օրերս Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ աշխատակիցներն ահազանգ են ստացել, որ Շերամի 105 հասցեում ապօրինի ծառահատում է իրականացվում: 

Ստորաբաժանման մասնագետները գնացել են դեպքի վայր և կանխել ծառի տապալումը: Ծառահատումն իրականացվում էր բակային տարածքում: Մեղադրանքին ի պատասխան` քաղաքացին սկսել է պնդել, թե տարածքը սեփականաշնորհված է, և այնտեղ աճող ծառերի ճակատագիրն ինքն է վճռում: Սեփականության վերաբերյալ փաստաթղթեր չի ներկայացրել: Դեպքի կապակցությամբ «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ը դիմել է ՀՀ Ոստիկանություն:

Գործն ընթացք է ստացել, իսկ մինչ այդ 40-ամյա թթենին վիրավոր կանգնած է բակում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում