Կարմիր գիծ․ ֆիլմ կլիմայի փոփոխության մասին (տեսանյութ)

«Կարմիր գիծ»․ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը ներկայացնում է տեղեկատվական ֆիլմ կլիմայի փոփոխության ազդեցության մասին։ 

Կլիմայի փոփոխության ազդեցությամբ կանխատեսվում են հիմնարար փոփոխություններ թե՛ մարդկանց, թե՛ էկոհամակարգերի, թե՛ ամբողջ Երկիր մոլորակի համար։

Իսկ ի՞նչ է կլիմայի փոփոխությունը, ի՞նչ սպասել և ի՞նչ անել․․․ այս հարցերի և դրանց պատասխանների մասին մարդիկ  իրականում քիչ տեղեկություններ ունեն։ 

«Բոլորը լսել են նրա մասին, բայց ոչ ոք մինչև վերջ չի զգում այն․ մարդիկ չեն տեսնում, որ դա արդեն տեղի է ունենում այսօր։ Սառը ձմեռ է մեզ մոտ՝ ի՞նչ տաքացում, ի՞նչ կլիմայի փոփոխություն, իսկ դա կրկին կլիմայի փոփոխության հետևանք է։ Այն, որ այս տարի ձմեռը մեզ մոտ մեկ սառն է, մեկ՝ գրեթե գարուն, հետո կրկին սառը՝ կլիմայի փոփոխության ազդեցություն է, մթնոլորտի շարժման փոփոխություն։ Եւ մարդիկ՝ բոլոր մակարդակներում, անգամ ամենաբարձր, գիտեն, կողմ են, որ պետք է ինչ-որ բան անել, պետք է հարմարվել այդ երևույթին, բայց դա այսօր չի լինելու, չէ՞․․․ կլինի վաղը, կամ հավանական է նաև մեկ-երկու տարուց, հիմա դրա համար գումար չունենք․․․ ինչ-որ բան անում ենք, բայց այսպես․․․»,- ֆիլմում պատմում է անվանի գիտնական, կ․գ․ դոկտոր, պրոֆեսոր Գեորգի Ֆայվուշը։ 

Պրոֆեսոր Գեորգի Ֆայվուշը, թռչնաբան Կարեն Աղաբաբյանը, անկախ փորձագետ Վարդան Մելիքյանը և քարաքոսաբան Արսեն Գասպարյանը՝ խոսելով կլիմայի փոփոխության ազդեցության մասին էկոհամակարգերի վրա, ներկայացրել են, թե ինչպես են իրականում տեղի ունենում այդ փոփոխությունները, ինչպես են ազդում որևէ օրգանիզմի, այդ թվում՝ մարդու վրա։ 

Եվ, ի վերջո, ի՞նչ անել․․․ « ․․․ինչը մենք հաստատ չեն կարող անել․․․ մենք չենք կարող այս երևույթն անտեսել, որովհետև անկախ նրանից մենք իր վրա նայում ենք, թե՝ չէ, ինքը մեզ վրա նայում է․․․»,- եզրափակել է Կարեն Աղաբաբյանը։ 

Դիտելով ֆիլմը՝ յուրաքանչյուր մարդ կարող է ստանձնել իր բաժին պատասխանատվությունը և չհատել կարմիր գիծը։ 

Ֆիմի հեղինակն է EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի խմբագիր Մարիամ Տաշչյանը։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում