Ահազանգ․ Արտաշատի այգում աղվեսը տանջամահ է լինում (ֆոտո)

Օրերս EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը Հայաստանում կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող հերթական ահազանգն է ստացել։ Խմբագրություն դիմած քաղաքացին օգնություն է խնդրել Արտաշատ քաղաքի այգում անազատ պայմաններում պահվող աղվեսի փրկության գործում։ 

Ինչպես քաղաքացին նշել է կենդանին գտնվում է շատ վատ վիճակում և սոված է։ Վերջինս ընդգծել է նաև, որ աղվեսը չի քայլում և հավանաբար ոտքը ցավում է։ Կենդանու վանդակը գտնվում է Արտաշատի կենտրոնական այգում։ 

Ընդգծենք, որ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհն ազգային հարստություն է: Այն բնության ամբողջականությունն ապահովող առավել կարևոր տարրերից է, դրա էկոլոգիական հավասարակշռության և ներդաշնակ զարգացման երաշխիքը: Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է»:  

Նույն օրենքի հոդված 21-ը սահմանում է․ «Վայրի կենդանիների արտահանումը, ներմուծումն ու դրանց պահումն անազատ պայմաններում կամ վերաբնակեցումն ազատ պայմաններում իրականացվում են լիազորված մարմնի թույլտվությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բացառությամբ գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով օգտագործման տրամադրված վայրի կենդանիների արտահանման»։

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության, մյուս իրավապահ մարմինների։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում