Հայաստանի անտառների հետաքրքիր սնկատեսակներից մեկը (ֆոտո)
![](https://econews.am/disk/12-04-21/8b9642c6de14865ea8259a56f68d131b.jpg)
![](https://econews.am/disk/12-04-21/a34a2749e0b6546adbb19afcfe8e82d8.jpg)
Lichens and Fungi of Armenia էջը հետաքրքիր տեղեկատվություն է ներկայացնում սնկատեսակների մասին։ Այս անգամ նրանք պատմել են կարմիր էլֆի բաժակ կոչվող սնկատեսակի մասին․ «Վաղ գարնանը և աշնանը` Հայաստանի անտառներում զբոսնելիս, հաճախ կհանդիպեք Sarcoscypha coccinea սնկատեսակին։
Sarcoscypha coccinea-ն իր արտաքին տեսքի պատճառով անվանում են նաև կարմիր էլֆի բաժակ, կարմիր էլֆի գլխարկ կամ կարմիր գույնի բաժակ։ Sarcoscypha coccinea-ն սապրոտրոֆ սունկ է, սապրոտրոֆ տեսակները մասնակցում են օրգանական մնացորդների քայքայմանը և հողառաջացմանը։ Սունկը աճում է հիմնականում անտառային թաղիքի տակ, փտող ճյուղերի վրա։
Ինչպես անունն է հուշում, կարմիր էլֆի գլխարկները բաժակաձև, գավաթաձև են և կարմիր, թեև դրանք կարող են լինել նաև նարնջագույն: Նրանք ունեն հազիվ նկատելի ցողուններ, որոնցով կպչում են փտող ճյուղերին, տերևներին ՝ նրանց տալով խոռոչ ունեցող ամանների տեսք:
Եվրոպական բանահյուսության մեջ ասում էին, որ էլֆերը առավոտյան այս սնկի բաժակներից ցող են խմում: Չնայած սունկը թունավոր չէ, բայց համարվում է ոչ ուտելի: Այն` որպես արյունահոսությունը դադարեցնող դեղամիջոց, օգտագործվել է Ամերիկայի բնիկների՝ Օնեյդայիների կողմից։ Չորացած պտղամարմիններից ստացել են վիրակապեր։ Նաև նոր ծնված փոքրիկների պորտալարը մշակել են սնկից ստացված պատրաստուկով, ապաքինման գործընթացը արագացնելու համար։
Սունկը ունի վառ գունավորում և բավականին գրավիչ տեսք։ Հնում հենց իր տեսքի համար էլֆերի բաժակներից մամուռներով և տերևներով կոմպոզիցիաներ էին պատրաստում և վաճառում էին որպես սեղանի զարդեր»:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/22-12-23/f3e1ce38a480b1db7bcdd8d5419f072c.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/14-11-22/53668a4135094479e1b121499ec66b4c.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/03-10-22/3ed0cd88a585d0b9063c72d82930f05a.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/28-09-22/670038f86dafd3cc3fe7618aaf9630b1.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/29-08-22/038c59e885cb67c174b18db50a0f6814.jpg&w=300&h=200)