Ողջ լրահոսը

Մաքրություն Երևանյան լճում․ «օձերը թաքնված էին ճյուղերի և շշերի կույտի մեջ» (ֆոտո)
Օտարերկրյա զբոսաշրջիկները շարունակումեն շաբաթօրյակներ և մաքրման ակցիաներ իրականացնել Հայաստանում։ Նրանք խմբավորվել են ֆեյսբուքյան Green green հարթակում, որտեղ հրապարակել են լուսանկարներ Երևանյան լճի ամբարտակի մոտ աղտոտված տարածքի մաքրման գործընթացից։  Հաղորդագրությամբ ասվում է․ «Շաբաթօրյա ակցիան արդեն յոթերորդն է այս վայրում, և այն առաջընթացը, որին մենք հասել ենք միասին, չի կարող հպարտության և ուրախության զգացում չառաջացնել։ Այն պատճառով, որ լճում ջրի մակարդակը զգալիորեն իջել է այստ...
2022-08-04 15:47:36
Դիտավան գյուղի 25-ամյա բնակիչն ապօրինի փայտանյութ էր տեղափոխում (տեսանյութ)
Ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը: Հերթական արդյունքը գրանցել են Ճամբարակի ոստիկանները: Հուլիսի 27-ին, երեկոյան ժամը ութին, Ճամբարակի վարչական տարածքում ստուգման նպատակով նրանք կանգնեցրել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մի մեքենա, որը վարում էր Դիտավան գյուղի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ: Մեքենայի թափքում փայտանյութ կար` առանց համապատասխան փաստաթղթի: Ըստ վարորդի` փայտանյութը ձեռք էր բերել Իջևանի անտառտնտեսության Սևքար մասնաճյուղից: Փայտանյութ...
2022-08-04 10:29:25
Երևանյան լճի տարածքից 650 մեքենա աղբ է դուրս բերվել
Երևանյան լճի մաքրման աշխատանքների առաջին փուլում լճի տարածքից տեղափոխվել է շուրջ 650 մեքենա աղբ: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:  Հաղորդագրությամբ ասվում է․ «Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով կշարունակվեն Երևանյան լճի և Հրազդանի կիրճի մաքրման աշխատանքները: Առաջիկայում կմեկնարկի գործընթացի երկրորդ փուլը»:
2022-08-02 13:18:34
Սպասվում է կարճատև անձրև․ եղանակային կանխատեսում
Ուշադրություն․ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Երևան քաղաքում՝ օգոստոսի 02-ի ցերեկը, 03-04-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 05-07-ին երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Հանրապետության տարածքում` օգոստոսի 02-ին կեսօրից հետո, 03-04-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 05-07-ին գիշերը և կեսօր...
2022-08-02 12:05:18
«Լուրջ վտանգի տակ է Երևանի օդային ավազանը»․ Բուսաբանության ինստիտուտը դեմ է ձուլարանի կառուցմանը
ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրինությունը իր բացասական վերաբերմունքն է հայտնում «Քոփփեռ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան 2-րդ փակուղի հասցեում նախատեսվող ձուլման տեղամասի կառուցման թույլտվություն ստանալու վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք բուսաբանության ինստիտուտի պաշտոնական էջից։ Հաղորդագրությամբ ասվում է․ «Ձուլման տեղամասում նախատեսվում է գունավոր մետաղների ջարդոններից պղնձի, ալյումինի ու դրանց համաձուլվածքնե...
2022-08-01 13:14:03
Ախթալա ԼՀԿ-ի պոչանքների՝ Դեբեդ գետը լցվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ՝ «Ախթալա ԼՀԿ» ՓԲ ընկերության պոչանքների՝ Դեբեդ գետը լցվելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։  Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնից, որով տեղեկացվել է Ախթալա համայնքում հիշյալ ընկերության պոչանքների՝ Դեբեդ գ...
2022-07-29 16:45:17
Ավանցիները մերժել են պղնձաձուլարան կառուցողների ցանկությունները
Հուլիսի 28-ին Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում տեղի է ունեցել Աճառյան 2 փակուղի հասցեում ձուլման տեղամասի կառուցման համար թույլտվություն ստանալու «Քոփփեռ» ՍՊԸ կողմից կազմակերպված հանրային քննարկումը։  Քննարկմանը մասնակցել են բազմաթիվ մարդիկ, որոնք միաձայն դեմ են արտահայտվել Ավան վարչական շրջանում պղնձաձուլարանի կառուցմանը։ Ներկաներն ընկերության ներկայացուցիչներին անգամ թույլ չեն տվել ներկայացնել ձուլարանի գործունեության մասին մանրամասներ։ Հանրությունը միաբերան դեմ է արտահայտ...
2022-07-28 20:17:43
Դեբետը՝ կրկին լցված վնասակար նյութերով (տեսանյութ)
Այսօր «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանն ահազանգել է Դեբեդ գետ լցված նյութի մասին՝ գրելով․ «Այսօր Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դեբեդ գետի առափնյա Պտղավան և այլ գյուղի ֆերմերները ահազանգել են, որ սկսած առավոտվա ժամը 4-ից գետը ստացել է մոխրագույն երանգ և ակնհայտ է, որ գետին խառնվել են հանքարդյունաբերական թափոններ։ Գյուղացիները չեն կարողացել ոռոգել իրենց այգիները։ Վերջին շաբաթների ընթացքում այս իրավիճակը շարունակաբար կրկնվում ...
2022-07-28 17:07:25
Անբարեխղճության և կենդանիների անկման շղթան Երևանի կենդանաբանական այգում /մաս 3/
Կարդացեք նաև՝  Կոռուպցիոն շղթա, թե՞ փրկօղակ․ ի՞նչ է կատարվում Երևանի կենդանաբանական այգում /մաս 1/ Սոված կենդանիների հետքերով․․․ /մաս 2/ «Մենք այն ենք, ինչ ուտում ենք»,- ասել է բժշկության հայր Հիպոկրատը։  Նա այն կարծիքին էր, որ մարդու հիվանդությունները սխալ սնվելու հետևանք են։ Բնության մեջ կենդանիների դերն ու նշանակությունը բնականորեն բաշխված է, սակայն կենդանաբանական այգիներում և մարդու տիրապետության տակ նրանք ամբողջովին կախված են մարդու բարեհաճությունից։ Բացառությո...
2022-07-28 09:32:51
Հայտնաբերվել է հերթական ապօրինի ընդերքօգտագործման դեպքն Արմավիրի մարզում
Հուլիսի 22-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ միջոցառոմների ընթացքում Արմավիրի մարզի Եղեգնուտ-Արևիկ տանող ճանապարհի հարակից տարածքում հայտնաբերել են ապօրինի ընդերքօգտագործման դեպք։ Ավազի արդյունահանման աշխատանքները դադարեցվել են։ Կազմվել է արձանագրություն․ գործի նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։
2022-07-26 10:34:12
Ահագնացող աղետը․ Արագիլների աղտոտվածության արեալը 2022թ․ ավելացել է
Սպիտակ արագիլների աղտոտվածության մակարդակը Արարատյան դաշտում 2022 թվականին կազմում է շուրջ 39.6%, որից՝ 46.6% Արարատի մարզում և 35.3% Արմավիրի մարզում: Այս մասին տեղեկանում ենք Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղից։ NABU տեղեկացնում է, որ աղտոտվածության արեալը 2022 թվականին 2021 թվականի նկատմամբ ավելացել է շուրջ 19%-ով: Արարատյան դաշտում Սպիտակ արագիլների փետրածածկի աղտոտման հիմնախնդիրն առկա է 2017 թվականից՝ շուրջ 6 տարի: Բնապահպանական կազմակերպությո...
2022-07-25 16:25:44
Ահազանգ․ Համատարած կրակում են ամբողջ Հայաստանով մեկ․․․ (տեսանյութ)
Դինգո թիմ ՀԿ-ը օրերս կենդանու նկատմամբ դրսևորված դաժան վերաբերմունքի մասին հերթական ահազանգն է հնչեցրել։  Աևտաշատում վնասված շուն է հայտնաբերվել, իսկ հետագայում պարզվել է, որ շանը կրակել են։ Դինգո թիմ ՀԿ գրել է․ «Համատարած կրակում են ամբողջ Հայաստանով մեկ, վերջը չի երևում։ Շան ոտքը բավականին բարդ վիրահատության կարիք ունի»։  Ընդգծենք, որ ՀՀ քրեական օրենսգիրքը կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսում է քրեական պատասխանատվություն:  Հոդված 307. Կենդ...
2022-07-25 14:18:13
Ազատի ջրամբարի շուրջը կամաց կամաց վերածվում է ավտոբուսների գերեզմանոցի (տեսանյութ)
Renderforest հիմնադիր Նարեկ Սաֆարյանը տեսանյութ է հրապարակել ու գրել․ «Այսօր որոշեցինք ճամփորդել Հայաստանի ոչ պակաս գեղեցիկ վայրերից մեկի շուրջ՝ վարելով դեպի Ազատի ջրամբար: Սարսափելի էր տեսնել, որ այս ջրամբարի շուրջը կամաց կամաց վերածվում է ավտոբուսների գերեզմանոցի»: Վերջինս նաև կոչ է անում ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը գրելով՝ «մի թողեք, որ այս վայրը վերածվի աղբանոցի»: ՀՀ Զբոսաշրջության կոմիտեին և ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը վերջինս առաջարկել է եմ զարգացնել ա...
2022-07-25 12:12:31
«Տրոցենկոյենք ուզում են հեշտությամբ կորզել հարուստ հատվածներում գտնվող պղինձը․․․»
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-հայտարարություն է տարածել ի պատասխան «Փաստ» թերթի՝ «ԳեոՊրոՄայնինգ»-ը շանտաժի՞ է ենթարկում Հայաստանի իշխանությանը» վերնագրով հրապարակմանը։ Հայտարարությամբ մասնավորապես ասվում է․ ««ԶՊՄԿ» ՓԲԸ-ի արտադրական գործունեությունը խստորեն համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և բոլոր նորմատիվ - իրավական ակտերին: Այս մոտեցումը հետևողականորեն կիրառվում է նաև նոր սեփականատիրոջ կողմից...
2022-07-23 13:52:39
«Կանաչ գիրք»․ կստեղծվեն կրթական մատչելի թվային նյութեր դպրոցականների համար
«Կանաչ գիրք» ծրագրի նպատակն է ստեղծել Հայաստանի էկոհամակարգերի, բնապահպանական խնդիրների, կլիմայի փոփոխության և ազդեցության մեղմման և հարմարվողականության վերաբերյալ կրթական արտադասարանային մատչելի թվային մոդուլներ դպրոցականների համար։ Օրերս տեղի է ունեցել ծրագրի մեկնարկային միջոցառումը։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ-ԳԷՀ փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակում և ֆինանսավորմամբ։ Ծրագրի գաղափարը մշակվել է և իրականացվելու է «Կանայք կլիմակում և էներգետիկայում» ՀԿ-ի կողմից։ &...
2022-07-22 15:39:28
Շեշտակի աճել է էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրման թիվը Հայաստան
Շրջակա միջավայրի աղտոտումը նվազեցնելու և արտանետվող գազերի քանակը կրճատելու համար Հայաստանի Հանրապետությունը փորձում է զարգացնել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների գործարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու հարմարեցնել օրենսդրությունը՝ էլեկտրոմոբիլ գնելու գայթակղությունն էլ ավելի մեծացնելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարությունից։  2021 թվականի դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին&...
2022-07-20 20:33:13
Օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ը հայտնում է, որ Հանրապետության տարածքը կշարունակի գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտ...
2022-07-20 14:35:31
Տեսչական մարմինը կասեցրել է «Եղեգ» ՓՀԷԿ-ի հիդրոտուրբինի շահագործումը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «ԵղեգՀԷԿ» ՍՊԸ-ին պատկանող «Եղեգ» ՓՀԷԿ-ում իրականացրած ստուգման արդյունքում պարզել են, որ Ընկերությունը կատարել է թիվ 1 հիդրոտուրբինի և գեներատորի վերազինում, սակայն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության հայտը չի ներկայացրել լիազոր մարմին։ Այս տարվա հուլիսի 15-ին Տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է «Եղեգ» ՓՀԷԿ-ի կողմից առանց ՇՄԱԳ փորձաքննության դրական...
2022-07-19 15:32:31
Օգնության կանչ՝ Սևանից
Սևանա լճում կրկին ակտիվացել են կապտականաչ ջրիմուռները։ Արդեն տարիներ շարունակ այս ամիսներին լիճը «ծաղկում է», ինչը լի է բազմաթիվ վտանգներով։ Վերջինօրերին կրկին սկսվել են տեսանյութեր և լուսանկարներ տարածվել համացանցում լճի կարգավիճակի վերաբերյալ։  Օրինակ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը ևս անդրադաձել է խնդրին՝ նշելով, որ գիտական հետազոտությունները շարունակվում են և արդյունքները պատրաստվում են գիտական հրապարակման։  «Սևանա լճի ջրում քլորոֆիլ-а...
2022-07-19 14:37:41
Հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման դեպք
Հուլիսի 16-ին ժամը 16։30-ի սահմաններում բնապահպանական օրենսդրության նորմերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի վարչական տարածքում հայտնաբերել են ապօրինի ընդերքօգտագործման դեպք։ Ավազի ապօրինի արդյունահանման տարածքում տեղակայված է եղել ծանր տեխնիկա։ Նախապատրաստված նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։
2022-07-18 12:06:56
«Հեքիաթային լիճը»․ Սևանը կրկին կանաչ է (ֆոտո)
Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս Սևանա լճի ջրավազանում նկատվում է  կապտականաչ ջրիմուռների ակտիվացում։ Լիճն այս տարի ևս «կանաչել է»։  Տարիներ շարունակ այս երևույթի պատճառ է նշվում կապտականաչ ջրիմուռների ակտիվացումը, ինչը հետևանք է լճի մակարդակի իջեցման, ջրի ջերմաստիճանի բարձրացման և ջրի որակի վատացման, սակայն, ինչպես ակնհայտ է պետության կողմից չեն ձեռնարկվում պատշաճ միջոցներ իրավիճակը կայունացնելու և ճիշտ կառավաման ուղղությամբ։  Լուսանկարները հրապարակել է Ա...
2022-07-15 15:59:16
ԱՐԳԵԼՎՈՒՄ է այրել խոզանները, կենցաղային և արտադրական աղբը և այլն
Հատկապես տաք եղանակին ավելի են ընդգծվում մթնոլորտային օդի աղտոտման հետևանքները, ուստի Շրջակա միջավայրի նախարարությունը ՀԻՇԵՑՆՈՒՄ Է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝ - այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքերի բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող հողերում, - այրել կենցաղային և արտադրական աղբը, ինչպես նաև տերևաթափից առաջացած թափոնները ...
2022-07-14 16:41:55
12 դիտարկում, թե ինչու պետք է մերժվի «Սագամար» ՓԲԸ հայտը
2022 թվականի հուլիսի 11-ին Լոռու մարզի Ուրասար, Ստեփանավան, Պուշկինո, Արջուտ, Նոր Խաչակապ և Արևաշող բնակավայրերում «Սագամար» ՓԲԸ կողմից իրականացվել է երկրաբանահետախուզական ուսումնասիրության ծրագրի, Շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ առաջին հանրային քննարկումները։ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը ներկայացրել է 12 դիտարկում, որոնց առկայությունը, ըստ նրա, ցույց է տալիս, որ նախատեսվող երկրաբանահետախո...
2022-07-14 15:26:55
Հատիսի վրա անհրաժեշտ է նաև հատուկ սեյսմիկ վտանգի գնահատում․ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ
ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության մեկնարկի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որով ասվում է․ «1. Հատիս հրաբուխը, որի բարձրությունը ծովի մակարդակից 2529մ է, Հայաստանի տարածքի չորրորդական հասակի 14 ռիոլիտային գմբեթաձև հրաբուխներից մեկն է։ Հրաբխային ակտիվության առաջին փուլում ժայթքել է ռիոլիտային կազմի պիրոկլաստիկ նյութ, որին հետևել են օբսիդիանների և դացիտային լավային հոսքեր։ Լավաների վերջին մածուցիկ զանգվածները խցան...
2022-07-14 10:32:25
«Սոված» կենդանիների հետքերով․․․ /մաս 2/
Կարդացեք նաև՝  Կոռուպցիոն շղթա, թե՞ փրկօղակ․ ի՞նչ է կատարվում Երևանի կենդանաբանական այգում /մաս 1/ «Մենք այն ենք, ինչ մենք ուտում ենք» /մաս 3/ Ժամանակ առ ժամանակ Երևանի կենդանաբանական այգու շուրջ իրադարձություններն ու քննարկումները թեժանում են՝ պայթյունավտանգ դառնալու աստիճանի։ Առավել շատ հասարակությունը քննարկում է կենդանիների «սոված մնալու» և անկումների խնդիրը։ Վերջին ամիսների ընթացքում կենդանիների սննդի և կերակրման թեման կարևոր ու հետաքրքրի զարգացում է ստաց...
2022-07-13 15:50:07
Ուշադրություն․ նոր կանոններ՝ Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածքում
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք այցելուների մուտքի նոր կարգ Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ այսուհետ գործում է «Սևան» ազգային պարկի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք քաղաքացիների այցելության նոր կարգ․ մուտքը թույլատրվում է շաբաթվա բոլոր օրերին՝ առավելագույնը 3 ժամով, ժամը 10:00-18:00-ն «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի կողմից տրված անցագրերով և տեսուչների հսկողության ներքո։ Տարածք միաժամանակ կարող են...
2022-07-13 12:55:08
Կրակել են բնապահպան ակտիվիստ Թեհմինե Ենոքյանի տան վրա
«Կանաչ Հայաստան» ՀԿ-ի նախագահ Թեհմինե Ենոքյանն ահազանգել է իրեն և իր ընտանիքին սպառնացող վտանգի մասին։ Վերջինս գրել է․ «29.06.2022թ.-ին ժամը 00.30-ի սահմաններում մեր բնակարանի հյուրասենյակի պատուհանին ինձ անհայտ զենքից կրակոց է արձակվել, ինչի հետևանքով կոտրվել է պատուհանի ապակին և կրակված պարկուճը մտել է մեր բնակարանի հյուրասենյակ: Այդ դեպքի կապակցությամբ ես զանգահարել եմ ոստիկանություն՝ 102 հեռախոսահամարով, մեր բնակարան են այցելել ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները, ...
2022-07-13 10:35:08
Մայիսին Կենդանաբանական այգում Գերդային էֆթանազիայի են ենթարկել
Երևանի կենդանաբանական այգում Գերդա անունով վագրին այս տարվա մայիս ամսին էֆթանազիայի են ենթարկել։  Մայիսի 14-ին կայացած Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդի նիստի ընթացքում հայտարարվել է, որ 21 տարեկան ամուրյան վագրի առողջական վիճակով պայմանավորված միաձայն որոշում է ընդունվել կենդանու տառապանքները դադարեցնելու նպատակով քնեցնել նրան՝ հիմնվելով կենդանաբուժական խորհրդակցության վերջնական եզրակացության վրա։ Հայտարարությունից հետո, սակայն, Երևանի կենդանաբանական այգին չի հայտն...
2022-07-12 12:56:35
Հատիս լեռը կարմիրգրքյան մի քանի սողունների բնատեղամասերից մեկն է․ ահազանգում է մասնագետը
Ամիսներ շարունակ հայտնի է, որ ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանը նախատեսում է Հատիս լեռան գագաթին «Հիսուսի Քրիստոսի» մոնումենտալ արձան կանգնեցնել։ Օրեր առաջ որոշ աշխատանքներ արդեն մեկնարկել են, սակայն հանրությունը տեղեկացված չի եղել, թե որքանո՞վ են իրավաչափ այդ աշխատանքները, արդյոք առկա են բոլոր անհրաժեշտ թույլտվությունները և այլ մանրամասներ։ Միայն հանրության կողմից բարձրացված աղմուկից հետո որոշ պետական գերատեսչություններ հայտարարություններ են տարածել։ Առաջինն արձագանքած ՀՀ ԿԳՄՍ ...
2022-07-11 20:33:55
Կրկին կարմիրգրքյան թռչուն են որսացել
Իրացնելով ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալները՝ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները հուլիսի 10-ին, ժամը 20.50-ին, Փոքր Վեդի գյուղի արգելոցի հարակից տարածքից բաժին են բերել 31-ամյա տղամարդու՝ իր «ՏՕԶ 34» տիպի երկփողանի ողորկափող որսորդական հրացանով, որի 8 փամփուշտներից 2-ը՝ կրակված, 6-ը՝ լիցքավորված վիճակում: Բաժնում պարզվել է, որ նա ժամը 20.00-ի սահմաններում որսացել է Կարմիր գրքում գրանցված քաջահավ թռչուն: 31-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքն...
2022-07-11 14:23:34
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում հուլիսի 8-13-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 5-7 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-13-ը՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի +39․․․+41 աստիճանի։
2022-07-08 12:22:44
Կոռուպցիոն շղթա, թե՞ փրկօղակ․ ի՞նչ է կատարվում Երևանի կենդանաբանական այգում /մաս 1/
Կարդացեք շուտով՝ Սոված կենդանիների հետքերով․․․ /մաս 2/ «Մենք այն ենք, ինչ մենք ուտում ենք» /մաս 3/ Վերհիշե՛ք՝ միջինում քանի՞ անգամ եք լսել՝ «Կենդանաբանական այգում կենդանիները սոված են, ո՞վ գիտի ինչ են կերակրում, հավանաբար հին-էժան-փչացած սնունդ են տալիս» և այլ խոսակցություններ։  Բայց, արդյոք հանրության մեջ տարածված և քննարկվող այս տեսակետն ունի՞ օբյեկտիվ հիմքեր։ Երևանի կենդանաբանական այգու շուրջ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից կատարված վեր...
2022-07-06 12:14:49
Ստեղծվել է «Մոտկորի զարգացման միավորում» նախաձեռնությունը
Օրերս ստեղծվել է «Մոտկորի զարգացման միավորում» նախաձեռնությունը, որի նպատակն է նպաստել Մոտկորի ձորի հարակից գյուղերի կանաչ զարգացմանը։ Նախաձեռնության ստեղծման գաղափարը ծնվել է բոլորովին վերջերս, երբ Մարց գյուղի տարածքում ոսկու հանքավայրի շահագործման նպատակ է եղել։ Մարցում նախատեսված հանրային քննարկումը, սակայն, տապալվել է։  Նախաձեռնությանը միացել է նաև EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը։  Նախաձեռնության ստեղծման առաջնամարտիկներից մեկը՝ «Խարույկ» ...
2022-07-04 17:48:18
Ահազանգ․ կարմիրգրքյան տրիտոնների վաճառք՝ Երևանի շուկաներից մեկում (ֆոտո)
«Արդեն որերորդ տարին է, որ Երևանի թռչնաշուկայում գարնան երկրորդ կեսից մինչև ամռան կեսը վաճառվում են փոքրասիական տրիտոններ, որոնց որսը և վաճառքն արգելված են օրենքով»,– այս մասին գրել է Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը՝ շարունակելով,– «Անցած տարի վաճառողների շրջանում տարվել է բացատրական աշխատանք, որ այդ պոչավոր երկկենցաղները գրանցված են Կարմիր գրքում, որ չի կարելի նրանց որսալ, առավել ևս վաճառել, որ դա կարող է վարչական տույժի հանգեցնել, միևն...
2022-06-27 20:07:18
Շրջակա միջավայրի նախարարի նոր տեղակալ է նշանակվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տիգրան Գաբրիելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ: Ներկայացնելով Տիգրան Գաբրիելյանին, նախարարը շնորհավորել է նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ պետական համակարգում նրա երկարարմյա աշխատանքային փորձը և գիտելիքները կծառայեն նախարարության առջև դրված խնդիրների արդյունավետ լուծմանը։ Շնորհակալություն հայտնելով վստահության համար, պարոն Գաբրիելյանը խոստացել է կարճ ժամանակում ծանոթանալ աշխատակազմի և ոլորտներում իրականացվող ծրագրերի հետ և պ...
2022-06-27 14:50:31
Անձրև և ամպրոպ․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ հունիսի 27-ին կեսօրից հետո, 28-30-ին, հուլիսի 01-02-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22մ/վրկ արագությամբ: Հանրապետության տարածքում` հունիսի 27-ին կեսօրից հետո, 28-30-ին, հուլիսի 01-02-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգն...
2022-06-27 10:45:24
«Քերած և վիզը կտրած» բեզոարյան այծ՝ Խոսրովի անտառ արգելոցում
Խոսրովի անտառ պետական արգելոցի տարածքում բեզոարյան այծի դի է հայտնաբերվել, նախնական տվյալների համաձայն՝ որսագողության զոհ։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի աղբյուրի հայտնած տեղեկությունների համաձայն՝ հունիսի 23-ի գիշերն արգելոցի տարածքում, մասնավորապես՝ Խաչաձորի ուղեփակոցից դեպի վերև ընկած հատվածում, հայտնաբերվել է մեկ բեզոարյան այծի դի։ Մեր աղբյուրը հայտնել է նաև, որ մարդու միջամտությունն ակնհայտ է եղել, քանի որ կենդանու դին եղել է քերած, վիզը կտրած և այլն։   Աղբյուրը...
2022-06-23 10:46:18
Կենտրոնում ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային կոնցենտրացիան
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ հունիսի 18-ին, 19-ին և 22-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ հունիսի 16-18-ը և 21-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Կենտրոն վարչական շրջանում՝ հունիսի 20-22-ը։
2022-06-22 19:56:43
Ահազանգ․ Yerevan park-ում կենդանիները տանջանքների են ենթարկվում (տեսանյութ)
Թեպետ հայտարարվեց, որ հայաստանյան կրկեսներում այլևս վայրի կենդանիներ չեն օգտագործվելու, սակայն կենդանիների շահագործումը և օգտագործումը կրկեսային համարներում, հատկապես՝ շրջիկ կրկեսներում, դեռ շարունակվում է։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը ստացել է ահազանգ Երևան պարկ (Yerevan park) զվարճանքի կենտրոնում կրկեսային համարի մասին, որտեղ օգտագործվել են նաև վայրի կենդանիներ՝ կապիկ, օձ, կոկորդիլոս։  Մեր խմբագրությունը ստացել է տեսանյութեր, որտեղ կապիկը, օձն ու կոկորդիլոսը օգտագործվ...
2022-06-21 12:39:14
ՄԱՐՑասպանությունը տապալվեց․ Մոտկորի բնակիչները դեմ են հանքահեններին (տեսանյութ)
Օրերս Մարցում նախատեսված հանրային քննարկումը տապալվեց գյուղի բնակիչների կողմից, որոնք դեմ արտահայտվեցին գյուղում երկրաբանական ուսումնասիրությունների կատարմանը, հանքավայրի շահագործմանը և միախմբված լքեցին դահլիճը։ Մարցեցիները պնդում են, որ իրենց աչքերով են տեսել, թե ինչպես են խափել թեղուտցիներին և չեն ուզում, որպեսզի նույնը կրկնվի իրենց գյուղում։ Հանրային քննարկմանը ներկա են գտնվել նաև «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը, «Խարույկ» արշավական ակումբի հիմնա...
2022-06-17 11:12:55
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում