Նուբարաշենի աղբավայրի մեծ մասը ծածկվել է հողով (տեսանյութ)
![](https://econews.am/disk/31-08-21/ad2e938e63a8af2b730dabf421739022.jpg)
Հայաստանի տարածքում ամենամեծ՝ Նուբարաշենի աղբավայրն իր ստեղծման օրերից՝ 1950-ականներից ի վեր, մշտապես բաց է եղել: Աղբի մեծ կուտակումներից առաջացող թունավոր գազերն արտանետվում են մթնոլորտ, մեթան գազը նաև բռնկվող հրդեհների հիմնական պատճառ է դառնում: Այսօր Նուբարաշենի աղբավայրի շուրջ 70 տոկոսը իր գոյության պատմության մեջ առաջին անգամ ծածկվել է հողի մոտ 2 մետրանոց շերտով: