Մեծ էկոլոգիական աղետ Հայաստանում․ արագիլների 60 %-ը աղտոտված են (ֆոտո)

Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը հայտնել է Հայաստանում մեծ էկոլոգիական աղետի մասին։ Հաղորդագրությամբ մասնավորապես ասվում է․ «Ինչպես հիշում եք, մենք նախորդ տարվանից իրականացնում ենք արագիլների ուսումնասիրության և հաշվառման աշխատանքներ, որի նպատակն է պարզել արագիլների տարածվածությունը, նրանց աղտոտման աղբյուրները, առաջացման պատճառները և աղտոտված արագիլնեի քանակը։

Այժմ հաշվառման աշխատանքները ավարտվել են Արարատի մարզում, որտեղ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ արագիլների գրեթե 60 % - ը աղտոտված են։ Սա հսկայական թիվ է և խոսում է տարածաշրջանում մեծ էկոլոգիական աղետի մասին։

Այժմ աշխատանքները շարունակվում են Արմավիրի մարզում և շուտով Ձեզ կներկայացնենք մեր վերջնական տվյալները, որոնք պարզ ցույց կտան աղետի չափերը և մասշտաբները։ Սպասե՛ք նորությունների»։

Հիշեցնենք, որ կազմակերպության կողմից հունիս ամսին Սպիտակ արագիլների վրա տեղադրվել են արբանյակային տվիչներ, թռչունների միգրացիան հետևելու և ուսումնասիրելու նպատակով։ 

Արագիլների աղտոտման մասին ահազանգերը չեն դադարում արդեն մի քանի տարի և խնդիրը չի ստանում ոչ մի լուծում։ Այս տարի ևս հնչել են բազմաթիվ ահազանգեր Արարատի մարզում աղտոտված արագիլների մասին։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում