Անհայտ անձը Լճաշենից ապօրինաբար սևահող է դուրս բերել (ֆոտո)

ՀՀ մարզերում սևահողի ապօրինի դուրսբերման և տեղափոխման ուղղությամբ իրականցավող վերահսկողական աշխատանքների ընթացքում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի վարչական տարածքի սահմաններում հայտնաբերել են հողերի խախտման դեպքեր:

Տարածքների զննմամբ և մարկշեյդերական չափագրումներով պարզվել է, որ անհայտ անձի (անձանց) կողմից 18917մք ընդհանուր մակերեսով տարածքից ապօրինի դուրս է բերվել 15797․5 մխ սևահող՝ շրջակա միջավայրին պատճառվել է 9.153.847 ՀՀ դրամի չափով վնաս։

Գործի նյութերը ուղղարկվել են մարզային դատախազություն:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում