Արարատյան դաշտում էկոլոգիական աղետի ծավալները տարեցտարի ավելանում են
![](https://econews.am/disk/31-08-21/704ea49c600eac903071a695a84619de.jpg)
![](https://econews.am/disk/31-08-21/7aa6f2edf4d9f7f074a5a4a9ffbcb5ac.jpg)
Արարատյան դաշտում Սպիտակ արագիլների աղտոտվածության արեալը 2021 թվականին ավելացել է 21%-ով՝ 2020 թվականի համեմատությամբ:
Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը 2020 թվականից իրականացնում է Արարատյան դաշտում Սպիտակ արագիլների (Ciconia ciconia) աղտոտման աղբյուրների բացահայտման աշխատանքներ: Աշխատանքնրի ծանրակշիռ բաղադրիչներից է Սպիտակ արագիլների հաշվառումը՝ աղտոտման ծավալները և մասնավորապես արեալը հասկանալու նպատակով:
2021 թվականի հաշվառման տվյալների վերլուծությունն ավարտված է: Համադրելով 2020 և 2021 թվականների հաշվառման տվյալներն՝ ունենք հետևյալ պատկերը, որ 2020 թվականի նկատմամբ 2021 թվականին աղտոտված արագիլների քանակն ավելացել է 16%-ով, իսկ աղտոտվածության արեալը՝ 21%-ով:
Վերլուծությունները ցույց են տալիս, որ Արարատյան դաշտում էկոլոգիական աղետի ծավալները տարեցտարի ավելանում են, ինչը լուրջ մտահոգություն պետք է հանդիսանա ՀՀ բոլոր քաղաքացիների համար: Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն ակտիվորեն աշխատում է հնարավոր աղտոտիչների բացահայտման ուղղությամբ: Լաբորատոր հետազոտությունների պատասխանը ստանալուց հետո կկարողանանք կազմել հստակ պատկեր, որից հետո հնարավոր կլինի թիրախավորել հավանական աղտոտիչներն արտանետող կառույցները:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/12-09-23/b7c4e686dc359003d758ee55a27af324.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/26-09-22/a046f19cad241965f1e1f74bfce00a8a.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/19-09-22/12eeb5ea55320cc39d5e5f7a8687be8c.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/25-07-22/8028fd68a0c74d247b9eda5d9deba346.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/14-07-22/7ece4c8c45c74332627d9a5a3fee59f3.jpg&w=300&h=200)