Կարգելափակվի այցելուների մուտքը Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք
![](https://econews.am/disk/01-07-21/cdce279ded3410fe6c32e6d5f4e8cf03.jpg)
6-ամսյա ժամկետով կարգելափակվի այցելուների մուտքը «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք։
ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը գրել է․ «Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով Սևանա լճի մակարդակի բարձրացման, ինչպես նաև համավարակով պայամանավորված Նորաշենի արգելոցի և Նորաշենի արգելավայրի տարածք մարդկանց հոսքը սահմանափակելու արդյունքում հայկական որորի արգելոցի և արգելավայրի ափամերձ ցամաքային տարածքներում ձվադրման, մարդկային գործոնի ազդեցության նվազման արդյունքում վերջին տարիներին չվահյուր թռչունների տեսակների և քանակի ավելացման հանգամանքը՝ հանձնարարել եմ 6-ամսյա ժամկետով արգելափակել այցելուների մուտքը «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք։
Իրականացվելու է խիստ վերահսկողություն՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահնորդական հատուկ ջոկատի և մի շարք այլ գերատեսչությունների և իրավապահ մարմինների սերտ փոխգործակցությամբ։
Վստահ եմ, որ մեր քաղաքացիներն ըմբռնումով կմոտենան այս սահմանափակումներին և կցուցաբերեն բարձր քաղաքացիական ինքնագիտակցություն»։
Այս թեմայով
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/04-10-22/4a3536fc02a856929a0afb44821c5e8b.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/13-08-22/c1369475880d804a2e4d0d16407214a0.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/08-08-22/fb60bbc0189554cee1b04066b2c11897.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/30-08-22/3da49850f02c4bb6bb2fc68ef52eb0fe.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/15-07-22/4794098bbb8f0c6591379e98d57f71c2.jpg&w=300&h=200)