Ահազանգ․ Ախթալայի գետակն այդպիսի գույն ունի՝ դեղին (ֆոտո)

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանն ահազանգում է Ախթալա գետի աղտոտվածության մասին։ Վերջինս գրել է․ «Ախթալայի գետակը հենց հիմա այդպիսի գույն ունի, դեղին, այստեղ յուրաքանչյուր անձրևից հետո նույն պատկերն է, ջրերը խառնվում են Ախթալայի ձորերում կուտակված թափոնակույտերին, բացի այդ նաև ջրեր են դուրս գցում Նազիկ պոչամբարի ստորին հատվածից, այս ամենը խառնվում է Դեբեդ գետին։

Հետևանքների վերացումն ու կանխարգելումը այլըտրանք չունի»։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում