Ողջ լրահոսը

Մասնագետների դաշինքը քննարկում է Հայաստանի անտառների վերականգնման խնդիրը
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կայացավ Հայաստանի անտառային դաշինքի կազմակերպած «Անտառների ներկա վիճակը. ինչպե̑ս կասեցնել անտառազրկման գործընթացը» խորագրով երկրորդ կլոր սեղան քննարկումը: Քննարկմանը մասնակցեցին անտառային ոլորտում ներգրավված տարբեր դերակատարներ՝ ոլորտային նախարարությունների, հասարակական կազմակերպությունների, գիտական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Կլոր սեղան-քննարկման համակարգող Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակո...
2023-12-22 11:52:11
«Բնության մարտահրավերները սահմաններ չեն ճանաչում. դրանք ազդում են բոլորիս վրա՝ անկախ ազգությունից կամ դավանանքից»․ IUCN ...
«Այսօրվա ԲՄՊՊ համաժողովը մեր ապագայի ընդհանուր տեսլականի մարմնավորումն է. ապագա, որտեղ բնությունն ու մարդը ներդաշնակորեն գոյակցում են, և որտեղ բնությունը հարգված, պաշտպանված և փայփայված է գալիք սերունդների համար»,- իր բացման խոսքն այսպես է սկսել ԲՊՄՄ փոխնախագահ Հիլդա Իգրմոնթը՝ ելույթ ունենալով Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ/IUCN) Եվրոպայի, Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի համայնքի հանդիպմանը, որը հոկտեմբերի 16-18-ը տեղի է ունենում Հայաստանում։ Հոկտեմբերի 16-ին, տեղի...
2023-10-17 17:27:25
Հայաստանի ջրային ռեսուրսները խնայելու 4 առաջարկ
Հայաստանը կանգնած է ջրային պաշարներին առնչվող լուրջ մարտահրավերների առաջ, ինչը պայմանավորված է կլիմայի փոփոխությամբ, և ունի անհապաղ և երկարաժամկետ ռազմավարության կարիք՝ սեփական ջրային ռեսուրսները ճիշտ օգտագործելու և կայուն գյուղատնտեսություն ապահովելու նպատակով: Անհրաժեշտ է չորս բաղադրիչներից բաղկացած մոտեցում։ Հայաստանը խիստ խոցելի է կլիմայի փոփոխության նկատմամբ. 1929 և 2016 թվականների միջև ընկած ժամանակահատվածում ջերմաստիճանը բարձրացել է 1.230C-ով, ինչը գերազանցում է ջերմաստիճանի աճի համաշխար...
2023-09-12 11:37:22
«Գիտությունը համբերատարության կարևորագույն դպրոցներից մեկն է»․ երիտասարդ գիտնական
ԳԻՏՆԱԿԱՆԸ/Վարդան Ասատրյան - ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն «Գիտությունը քեզ էմոցիոնալ այնպիսի առավելություններ է տալիս, որոնցով դու բավարարված ես զգում քեզ առօրյայում։ Պարտադիր չէ, որ առավոտից գիշեր աշխատես ինչ-որ IT ֆիրմայում, ստանաս մեծ փող ու երբեք բավարարված չլինես։ Գիտությունը քեզ կտա բազմազանություն, ազատություն, որովհետև գիտությունը առաջին հերթին ազատություն է՝ և՛ ստեղծագործ, և՛ որոշակի ժամանակային ազատություն»,- «Գիտնականը» հաղորդաշարի ...
2023-09-12 11:33:23
Անվճար էկոճամբար՝ սահմանամերձ համայնքների երեխաների համար
Հուլիսի 24-27-ը «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը կազմակերպեց անվճար էկոճամբար Սյունիքի, Արարատի, Վայոց Ձորի սահմանամերձ համայնքների 18 աշակերտի համար։ Ճամբարն անցկացվեց Մարգահովիտ գյուղում գտնվող Օհանյան ընտանիքի անվան բնապահպանական կրթության կենտրոնում: Քառօրյա ճամբարի ծրագիրը՝ բացի բնապահպանական թեմաներով տեսական և գործնական դասընթացներից, ներառում էր նաև կրթական այց Դիլիջանի ազգային պարկ և Հաղարծնի վանական համալիր։ Պատմամշակութային այս վայրերից, ուր ճամբարականներն այցելում էին ...
2023-08-03 14:43:26
3 միլիոն դոլար կներդրվի վերականգնվող էներգետիկայի ոլորտում
• «ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը» բաժնետիրական կապիտալի ներդրում է կատարում «ԷկոՎիլ» ընկերությունների խմբում։ • Նոր ներդրումներ կիրագործվեն Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում • Ներդրումների շնորհիվ ընկերությունը կընդլայնվի տարածաշրջանում և նոր ապրանքատեսակներ կարտադրի։ «Ամբեր Կապիտալի» կողմից կառավարվող «ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը» 3 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարելու «ԷկոՎիլում», որը հանդիսանում է վերա...
2023-07-17 17:25:37
Տեղի կունենա «Կլիմայական գամբիթ 2023» արագ շախմատի մրցաշարը
«Քայթլաբ» ընկերությունը Հայաստանում կազմակերպում է «Կլիմայական գամբիթ 2023» շախմատի մրցաշար, որն անց է կացվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայաստանյան ներկայացուցչության հովանու ներքո և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի, Հայաստանի շախմատի ակադեմիայի, Շախմատի միջազգային ֆեդերացիայի (FIDE) և Երևանի բուսաբանական այգու հետ համագործակցությամբ: Մրցաշարը տեղի կունենա ս.թ. հուլիսի 22-ին, ժամը` 11:00-ին, ՄԱԿ-ի կողմից հռչակված շախմատի միջազգային օրվա կապակցությամբ (20/07/2023), Երևանի բուսաբանական այգ...
2023-07-17 14:10:19
Ի՞նչ կապ ունեն Հարրի Փոթերն ու Խաչատուր Աբովյանը․ երիտասարդ գիտնականի բացահայտումները
ԳԻՏՆԱԿԱՆԸ/Աստղիկ Սողոյան – ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ Աստղիկ Սողոյանը գրականագետ է, գիտաշխատող և դասախոս։ 28 տարեկան Աստղիկը հեղինակ և համահեղինակ է 21 գիտական հոդվածի, որոնցից մեկը՝ միջազգային հղվող ամսագրում։ Նա նաև հեղինակ է 2 մենագրության, որոնք հայ գրականության մասին շատ հետաքրքիր բացահայտումներ են պարունակում։ ԳԻՏՆԱԿԱՆԸ հաղորդաշարի 2-րդ մասում բացահայտում ենք, թե ի՞նչ կապ ունեն Հարրի Փոթերը և Վերք Հայաստանի վեպը, և ինչպես Խաչատուր Աբովյանը երիտասարդ գիտնականի ե...
2023-06-03 11:26:10
«Գիտնականները մարտի դաշտում են, ու մեր ուսերին մեծ բեռ կա»․ երիտասարդ գիտնական
ԳԻՏՆԱԿԱՆԸ/Հովհաննես Ասատրյան – ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ Ինչպիսի՞ն է նա՝ գիտնականը․ հաղորդաշարը պատմում է Հայաստանի գիտության ոլորտում աշխատող երիտասարդ (և ոչ միայն) գիտնականների մասին, նրանց ձեռքբերումների, ոգեշնչման և վախերի։  «Գիտությամբ հնարավոր է ապրել նորմալ, բարեկեցիկ կյանքով, միջին կենսամակարդակով, բայց դժվար է, որովհետև հնարավորությունները քիչ են, սահմանափակ են և ոչ միշտ են հասանելի»,- ասում է երիտասարդ գիտաշխատող Հովհաննես Ասատրյանը,- &...
2023-05-20 11:19:58
Ազոտի երկօքսիդի տարեկան միջին կոնցենտրացիայի փոփոխությունը՝ Երևանում
Երևան քաղաքի մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի տարեկան միջին կոնցենտրացիաների փոփոխությունը․ 2017-2021 թվականներին Չնայած նրան, որ ազոտի երկօքսիդի տարեկան միջին կոնցենտրացիան վերջին 5 տարիների ընթացքում չի գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ), դիտվում է կոնցենտրացիայի աճման տենդենց: 2021 թվականին ազոտի երկօքսիդի տարեկան միջին կոնցենտրացիան մայրաքաղաքի մթնոլորտային օդում կազմել է 0․027մգ/մ³: Այս ցուցանիշն ավելի է. 2017 թվականի համեմատ՝ 1․7 անգամ, 2018 թվականի համեմատ՝1․...
2022-11-28 10:00:57
Արևային ջրատաքացուցիչներ՝ Արցախի Հաղորտի գյուղի բոլոր 42 ընտանիքներին
Արցախը քանի որ չունի հանածո վառելիքի պաշարներ, նավթային Ադրբեջանի դեմ այսօր կարող է պայքարել արևային էներգիա գեներացնելով՝ այդպիսով ունենալով էներգետիկ անկախություն։ 2020 թ.-ի պատերազմից հետո Արցախի շատ շրջաններում տաք ջուր չունենալը, հոսանքի հաճախակի անջատումները էլ ավելի սրեցին այս խնդիրը։ Այդ նպատակով «ռեԱրմենիա»-ի կողմից հիմնադրված «Վյուն» գործակալությունը նախաձեռնել է «Արևային Արցախ» ծրագիրը։ Նպատակը էներգաարդյունավետ տեխնոլոգիաների միջոցով Արցախում...
2022-11-26 11:18:26
Այն մասին, թե ինչպես են անտառները մեզ փրկում...
Անտառը և կլիմայի փոփոխությունը - Փոքր երկրները կարող են ձևավորել մեծերի վարքագիծը, դաստիարակել նրանց,- պատասխանեց Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր, կլիմայագետ Քրիս Ռափլին՝ հարցին, թե․ «Հայաստանն ի՞նչ կարող է անել կլիմայի փոփոխության դեմ պայքարում»։ Նա Հայաստանում էր Սթարմուս փառատոնի շրջանակներում։ Անտառները կարևոր են․․․ Անտառը ոչ միայն ծառերի ու թփերի ամբողջություն է, այլև ուրույն էկոհամակարգ՝ տարրերի բարդ փոխհարաբերություններով։ Անտառներն օդը հարստացնում են թթվածնով, բարձրացնում օդ...
2022-11-14 10:39:06
Հակակարկտային ցա՞նց, թե՞ հակակարկտային կայան
Վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանում նկատվել է ջերմաստիճանի բարձրացման տեմպերի զգալի աճ: 1935-2012թթ. ընթացքում միջին տարեկան ջերմաստիճանը աճել է 1.030C: Միևնույն ժամանակ վերջին տասնամյակներում Հայաստանում կլիմայի փոփոխության հետևանքով հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների հաճախականությունը և ինտենսիվությունը զգալիորեն աճել են: Ինչպես փաստում է Կլիմայի փոփոխության մասին ազգային հաղորդագրությունները՝ ավելացել է հորդառատ տեղումներով և կարկուտով օրերի թիվը...
2022-11-09 14:50:39
«Ձին անմարդկային տանջանքների է ենթարկվում»․ EcoNews.am-ը դիմել է պատասխանատուներին
Հայաստանում շարունակվում են կենդանիների նկատմամբ անխնա և անմարդկային շահագործման, ինչպես նաև դաժան վերաբերմունքի դրսևորման դեպքերը։ Օրերս համացանցում դժգոհության մեծ ալիք է բարձրացել Գյումրի քաղաքում շահագործվող ֆայտոնը քշող ձիու վերաբերյալ։ Հրապարակվել են լուսանկարներ, որտեղ կենդանին շահագործվում է բաց վերքերով հանդերձ՝ ենթարկվելով տանջանքների։  Գյումրու «Կանանց Իրավունքների Տուն» ՀԿ ԿԻՏ նախագահ Կարինե Դավթյան Ամիրբեկյանը լուսանկարներ է հրապարակել և գրել․ «Էս անձինք...
2022-11-07 14:37:47
Հայաստանում մեկնարկել է կլիմայի փոփոխությանը նվիրված «Արևորդի» ֆիլմերի փառատոնը
«Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնն այս տարի նվիրված է Երկիր մոլորակին սպառնացող ամենամեծ վտանգներից մեկին՝ կլիմայի փոփոխությանը: Փառատոնի շրջանակում նոյեմբերի 4-8-ը կցուցադրվեն վերջին տարիների բնապահպանական լավագույն 30 ֆիլմերն՝ աշխարհի տարբեր անկյուններից։  Ֆիլմերի ցուցադրման ծրագրին ծանոթացեք հղումով։  «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի 2022թ․-ի ֆիլմերի ծրագրի երեք անվանակարգերն են․ - Լիամետրաժ ֆիլմեր կլիմայի փոփոխության մասին ...
2022-11-02 15:59:03
ՊՈՆՏՈՍ շաբաթ Հայաստանում․ արբանյակային պատկերները կօգնեն Սևանա լճին
Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անցկացվել է ՊՈՆՏՈՍ շաբաթ Հայաստանում։ Միջոցառմանը մասնակցել են նաև ՊՈՆՏՈՍ ծրագրի գործընկերները՝ Հելլաս hետազոտությունների և տեխնոլոգիաների կենտրոնից (Հունաստան), Թրակիայի Դեմոկրիտուս համալսարանից (Հունաստան), «Գրին Օլթերնաթիվ» հասարակական կազմակերպությունից (Վրաստան) և Օդեսայի Ի. Ի. Մեչնիկովի անվան ազգային համալսարանից (Ուկրաինա)։ ՊՈՆՏՈՍ շաբաթն ընդգրկում էր միջ...
2022-11-01 15:01:37
Ապօրինաբար փորձել են սևահող տեղափոխել
Հոկտեմբերի 22-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական շրջայցի ընթացքում արձանագրել են սևահողի ապօրինի տեղափոխման դեպք։  Աշտարակ-Երևան ճանապարհին քաղաքացի Տ.Հ-ն «Մազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով ապօրինի տեղափոխել է շուրջ 12խմ սևահող։ Բեռնատարի թափքում առկա սևահողն առգրավվել և հանձնվել է Կոտայքի մարզի Պռոշյան համայնքին։ Հարուցված վարչական վարույթի շրջանակում իրավախախտի նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։ Խստացված վերահ...
2022-10-25 10:17:55
Կտրված ոտքով հովազ է նկարահանվել հարավային Հայաստանում (տեսանյութ)
Կենդանաբան Անդրանիկ Գյոնջյանը կովկասյան հովազի (պարսկական) տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Ուզում եմ կիսվել այս տեսանյութով, որտեղ պարսկական հովազ է։ Այն արվել է մեր թիմի կողմից Հայաստանի հարավային հատվածում: Տեսանյութում երևում է, որ նույնիսկ բացակայող ոտքի դեպքում այս առանձնյակն ի վիճակի է որսալ և գոյատևել վայրի բնության մեջ»։  Հիշեցնենք, որ առաջավորասիական/կովկասյան/պարսկական հովազը (Panthera pardus tulliana) գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում: Ենթատեսակն ընդգրկված է ...
2022-10-19 15:20:36
Վայրի խոզն ընկել է որսագողության մետաղական լարանում (ֆոտո)
Հոկտեմբերի 15-ին ստացված ահազանգի հետքերով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ոստիկանության աշխատակիցները Վայոց ձորի մարզում արձանագրել են ապօրինի որսի դեպք։ Եղեգիս համայնքի Հորս բնակավայրում վայրի խոզ տեսակի կենդանին արգելափակման մեջ էր հայտնվել որսագողության նպատակով տեղադրված մետաղական լարանում։ Կենդանին ազատ է արձակվել վայրի բնություն։ Մետաղական լարանն առգրավված է։ Ձեռնարկվում են միջոցներ իրավախախտին հայտնաբերելու համար։
2022-10-18 15:53:20
10-ից ավելի մեքենա է հայտնաբերվել՝ տարբեր ծավալի ապօրինի փայտանյութով (տեսանյութ)
Պարեկային ծառայության Լոռու մարզի ստորաբաժանման ոստիկանները շարունակում են հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ։ Օրերս նրանք հայտնաբերել են տարբեր մակնիշների 10-ից ավելի տրանսպորտային միջոց, որոնք բարձված են եղել տարբեր ծավալի փայտանյութով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական էջից։  Հոկտեմբերի 6-ին և 7-ին պարեկները հայտնաբերել են երկու «Զիլ», որոնք բարձված էին ընդհանուր մոտ 17 խորանարդ մետր փայտանյութով։ Ընդ որում՝ մի դեպքում փայտանյութը քողարկված էր պ...
2022-10-12 17:27:28
«Վայրի առևտուր» ֆիլմը ցուցադրվել է Կենդանիների իրավունքների միջազգային հավաքի ընթացքում
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի խմբագիր Մարիամ Տաշչյանի հեղինակած «Վայրի առևտուր» ֆիլմը ցուցադրվել է Կենդանիների իրավունքների միջազգային 5-րդ հավաքի ընթացքում (International Animal Rights Gathering), որը տեղի է ունեցել Վրաստանում այս տարվա սեպտեմբեր ամսին։  Հավաքին մասնակցել են Իսրայելի, Ռուսաստանի, Ղազախստանի, Հայաստանի և մի շարք այլ տարբեր երկրների ներկայացուցիչներ։ Ինչպես նշել են Հավաքի կազմակերպիչները՝ թեպետ մասնակիցները տարբեր երկրներից են, բայց համախմբվ...
2022-10-12 15:41:04
Սևանի տարածքից 10-յակից ավել ապօրինի խեցգետնաորսիչներ են դուրս բերվել
Այսօր «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում լճից դուրս է բերվել և առգրավվել 16 ապօրինի խեցգետնաորսիչ։ Կառավարության որոշմամբ Սևանա լճում թույլատրվում է միայն սիգի արդյունագործական որս և խեցգետնի որսի թույլատրելի չափաքանակները սահմանված չեն։ Լճից դուրս բերված որսագործիքները արգելված որսագործիքների ցանկում են։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից։ Հիշեցնենք, որ համաձայն վարչական իրավ...
2022-10-03 18:50:48
Ինչպես են Դիլիջան ազգային պարկում ծառեր «սպանում» (տեսանյութ)
«Բնապահպանի տուն» ՀԿ-ի անդամ Գոռ Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել՝  մեկնաբանելով․ «Այն մասին, թե ինչպե՞ս են մեր հատուկ պահպանվող տարածքներում առաջանում այսպես կոչված թափուկ կամ քամատապալ ծառերը»։  Գոռ Հովհաննիսյանը ցուցադրում է, թե ինչպես են ծառահատները վնաս հասցնում ծառերին դրանք դարձնելով տապալման ենթակա։ 
2022-10-03 15:40:57
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 01-ի ցերեկը, 02-06-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 01-ի ցերեկը, 02-06-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 01-02-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, 03-05-ին նույնքանով կբարձրանա:
2022-10-01 15:15:38
Ո՞րն է ամոնիակի արտանետումներով ամենաշատն աղտոտված մարզը
Մթնոլորտում ամոնիակի արտանետումների հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն է, հատկապես անասնապահության ոլորտը։ 2020 թվականին ամոնիակի արտանետումները գյուղատնտեսության ոլորտից կազմել են 17.25 հազ. տոննա: Այս մասին տեղեկանում ենք ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Ամոնիակի արտանետումներն ըստ մարզերի բաշխված են հետևյալ կերպ․ ▪️ Գեղարքունիք` 14.4%▪️ Շիրակ` 13.2%▪️ Արագածոտն` 11.7%▪️ Արմավիր` 11.6%▪️ Լոռի` 11.0%▪️ Կոտայք` 10.9%▪️ Սյունիք` 8.7%▪️ Արարատ` 7.3%▪️ Տավուշ` 5.9...
2022-09-30 18:21:51
Մեքենայի մեջ արծվի նմանվող սպանված թռչուն և կզաքիս են հայտնաբերել (տեսանյութ)
Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները սեպտեմբերի 29-ին սպասարկվող վարչական տարածքում գիշերային շրջագայություն իրականացնելիս, ժամը 04.15-ի սահմաններում, Լեռնապար գյուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մեքենա: Վարորդը սրահից ներկայացրել է իր անվամբ հաշվառված «ՏՕԶ-ԲՄ» երկփողանի որսորդական հրացան՝ 18 փամփուշտով և համապատասխան փաստաթղթերով, իսկ մեքենայի բեռնախցիկից ներկայացրել է մեկ կզաքիս, արծվի նմանվող մեկ թռչուն ու հայտնել, որ ապօրինի որսն արել է Լեռն...
2022-09-30 12:47:34
Ահազանգ․ Երևանի կենտրոնում հաստաբուն ծառ են կտրել (ֆոտո)
Թամար Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և ահազանգել է կտրված ծառերի մասին․ «Հանրապետության փողոցում երեկ երկու հասուն ու առողջ ծառ է կտրվել: Աջից երրորդը կտրել էին մի քանի ամիս առաջ ու կողքը թուփ էին դրել, որ կտրվածը ծածկվի: Վստահ եմ, որ դիմենք հարցով պատկաններին, մեկը լուրջ դեմքով կասի, թե ծառերը հիվանդ էին, է՛ս էլ փաստաթղթերը: Ու, եթե անգամ իսկապես էդպես է, ապա ձե՛ր պատճառով է, որ Երևանում առողջ ծառ չի մնացել: Էնքան եք անխնա փրթել ու ավերել: Էդ կտրողների ե...
2022-09-28 12:21:49
Հաշվարկվել է 5.302.860 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 12-ից 23-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 37 դեպք, որից 18 դեպքով հաշվարկվել է 5.302.860 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6 դեպքով նշանակվել 900.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 106.300 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 15 դեպքով նշանակվել 1.450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` բ...
2022-09-27 18:15:30
Ինչպիսի սեպտեմբեր է սպասվում․ կլիմայական բնութագիրն ու ամսական կանխատեսումը
Սեպտեմբերի առաջին և երկրորդ տասնօրյակում հանրապետության եղանակակլիմայական պայմանների ձևավորման վրա դեռևս շարունակում են ազդել արևադարձային լայնություններից ներթափանցող տաք և չոր օդային զանգվածները, իսկ երրորդ տասնօրյակից սկսած դրանց ներթափանցման դեպքերի թիվը աստիճանաբար նվազում է։ Ամռան ավարտը կլիմայական բնութագրմամբ համարվում է այն ժամանակը, երբ օդի օրական միջին ջերմաստիճանն իջնում է 15°C ցածր: Հանրապետությունում այդ անցումը սեպտեմբերին սկսվում է լեռնային շրջաններից, ամսվա երրորդ տասնօրյակ...
2022-09-26 15:20:25
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 26-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով:
2022-09-26 11:22:56
Փոշեփոթորիկ Երևանում․ օդում փոշու կոնցենտրացիան հսկայական ծավալների է հասնում
Սեպտեմբերի 21-ին Երևան քաղաքում դիտված փոշեփոթորիկի հետևանքով մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում և Արաբկիրում՝ 4․9 անգամ, ◾️ Շենգավիթում՝ 8․4 անգամ, ◾️ Նոր Նորքում՝ 12 անգամ։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում սեպտեմբերի 16-ին, 17-ին, 19-ին, 20-ին, Շենգավիթում՝ սեպտեմբերի 17-ին, Արաբկիրում՝ սեպտեմբերի 17-ին, 19-ին, Նոր Նորքում՝ սեպտեմբերի 17-ին, 20-ին։ Ազոտի...
2022-09-26 10:31:21
Հաշվարկվում է Ջերմուկում բնությանը հասցված վնասի չափը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակում սեպտեմբերի 19-20-ն աշխատակիցները եղել են Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում։ Ջերմուկում զննվել է հրետակոծության հետևանքով հրդեհված 7 հեկտար անտառային տարածք: Տեսչական մարմնի աշխատակիցներն ԱԻՆ-ի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, ՏԻՄ ներկայացուցիչների ներգրավվածությամբ զննություն են իրականացրել ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ ագրեսիայի ընթացքում սեպտեմբերի 12-15-ը Ջերմուկի վարչական տ...
2022-09-20 16:20:59
Լոռվա Ամրոց ՍՊԸ-ն փորձում է շրջանցել օրենքը և Ձորագետի վրա փհէկ կառուցել
Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է Լոռվա Ամրոց ՍՊԸ-ի՝ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Ագարակ գյուղի վարչական տարածքում Ձորագետ գետի վրա փհէկի կառուցման նպատակով ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը: Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարությունից։ Հայտարարությամբ, մասնավորապես, ասվում է․ «Բոլոր շահագրգիռ անձինք, ո...
2022-09-20 15:39:54
Որքան կպահպանվի տաք եղանակը․ կանխատեսում
Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:  Հանրապետության տարածքում`  սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, սեպտեմբրի 21-22-ին կնվազի 2-4 աստիճանով:
2022-09-19 13:28:46
FPWC-ն կոչ է անում համաշխարհային բնապահպանական համայնքին դատապարտել ադրբեջանական ագրեսիան
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) կոչ է անում համաշխարհային բնապահպանական համայնքի իր բոլոր գործընկերներին դատապարտել ադրբեջանական ագրեսիան հայկական հողի վրա: Հիմնադրամն իր միջազգային գործընկերների շրջանակում տարածել է կարևոր ուղերձներ պարունակող հայտարարություն։ Կից ներկայացնում ենք հայտարարության տեքստը։ «Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում է ձեռնարկել Հայաստանի դեմ՝ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանի արևելյան հատվածում՝ Վարդենիս, Սոթք, Ար...
2022-09-15 16:42:21
Բացասական եզրակացություն՝ Գլաձորի հանքի երկրաբանական ուսումնասիրությունների ծրագրին
Եղեգնաձորի համայնքապետարանը տվել է բացասական եզրակացություն Գլաձորի բազմամետաղային հանքավայրի գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներին։ Այս մասին տեղեկանում ենք Կանաչ Հայաստան ՀԿ պաշտոնական էջից։  Հայտարարությամբ մասնավորապես ասվում է․ «Սա շատ կարևոր արձանագրում է Եղեգնաձորի ՏԻՄ-ի կողմից։ Փաստաթղթում նշվում է՝ քննարկումն անցավ խիստ կոնֆլիկտային և թեժ մթնոլորտում, փոխադարձ վիրավորանքների ֆոնի ներքո, ինչը հնարավորություն չտվեց ներկա բոլոր բնակիչներին լիարժեք կարծիք արտա...
2022-09-02 20:25:44
Կզովանա․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն. Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 02-04-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի։ Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 02-ի ցերեկը, 03-06-ին, 07-ի ցերեկը սպասվում է առ...
2022-09-02 15:10:15
«Բունկայի ընկերները»․ 70 000-ից ավելի մարդ կոչ է անում օգնել Երևանի կենդանաբանական այգու փղին (տեսանյութ)
Միացեք ստորագրահավաքին՝ այստեղ։ Ավելի քան 70 հազար մարդ միացել է Երևանի կենդանաբանական այգու Բունկա փղին ազատելու կոչ-ստորագրահավաքին։ Բրիտանացի լրագրող Մարկ Սթրեթոնը՝ փետրվար ամսին այցելելով Երևանի կենդանաբանական այգի և տեսնելով Բունկա փղի պայմանները, որոշել է մեկնարկել արշավ կենդանուն փրկելու նպատակով։ Մարկը և կենսաբան Թինա Պապադոպուլոն միացել են ու ստեղծել «Բունկայի ընկերները» նախաձեռնությունը:  Մարկը բրիտանացի ճամփորդական և բնության լրագրող, BBC ռադիոհաղորդավար է, որն առաջ...
2022-09-02 12:04:18
Գեղարքունիքի մարզում ապօրինի հանքեր են հայտնաբերվել
Օգոստոսի 30-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրում հայտնաբերել են ավազի ապօրինի արդյունահանման դեպք։ Տարածքից ավազ տեղահանող բեռնատար ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ Այս մասին տեղեկանում ենք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։ Օգոստոսի 31-ին ևս մեկ ապօրինի հանք է հայտնաբերվել։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահ...
2022-09-01 14:12:41
Թեփի պարկերով քողարկված ապօրինի փայտանյութ է հայտնաբերվել
Հանրապետության մի շարք մարզերում ապօրինի փայտանյութի շրջանառության դեմ պայքարի ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ոստիկանության աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում օգոստոսի 27-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Թթուջուր գյուղում հայտնաբերվել է «Զիլ» մակնիշի բեռնատար, որի թափքում առկա է եղել թեփի պարկերով քողարկված ապօրինի տեղափոխվող փայտանյութ: Բեռնատարը տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ Հանգամանքները պարզվում են։
2022-08-29 18:03:23
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում