Շարունակելու եմ ներդնել ամբողջ ջանքս, նվիրումս և ներուժս․ Ռոմանոս Պետրոսյան

Այսօր՝ օգոստոսի 2-ին ՀՀ վարչապետի առաջարկով, ՀՀ նախագահի հրամանագրով Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար։
Վերջինս գրել է․ «ՀՀ վարչապետի առաջարկով, ՀՀ նախագահի հրամանագրով շարունակելու եմ պաշտոնավարել որպես ՀՀ շրջակա միջավայրի նախարար։
Մեծագույն պատասխանատվության գիտակցումով և հետևողականորեն շարունակելու եմ ամբողջ ջանքս, նվիրումս և ներուժս ներդնել Հայաստանի Հանրապետությունում ավելի’ պաշտպանված, ավելի՛ կանաչ, գիտելիքահեն կառավարման ներքո կայուն զարգացող շրջակա միջավայր ունենալու գործում։
Հանուն Հայաստանի Հանրապետության,
Հանուն Հայ ժողովրդի ու ՀՀ քաղաքացու»։
Այս թեմայով




