Տեսչական մարմինը կասեցրել է «Եղեգ» ՓՀԷԿ-ի հիդրոտուրբինի շահագործումը
![](https://econews.am/disk/19-07-22/e70e61a04fe2e2b30caa8c40b9dde5f1.jpg)
![](https://econews.am/disk/19-07-22/354fb0dfe5d99192eb70f3081308c067.jpg)
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «ԵղեգՀԷԿ» ՍՊԸ-ին պատկանող «Եղեգ» ՓՀԷԿ-ում իրականացրած ստուգման արդյունքում պարզել են, որ Ընկերությունը կատարել է թիվ 1 հիդրոտուրբինի և գեներատորի վերազինում, սակայն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության հայտը չի ներկայացրել լիազոր մարմին։
Այս տարվա հուլիսի 15-ին Տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է «Եղեգ» ՓՀԷԿ-ի կողմից առանց ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացության հիդրոտուրբինի և գեներատորի շահագործումը։