Խորքային հորից ապօրինաբար ջրառ է կատարել

Կասեցվել է ապօրինի գործողություն։ Այս մասին տեղեկանում ենք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։

Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից «ԷՖՖԵԿՏ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը խորքային հորից կատարել է ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։ Խորքային հորի շահագործումը կասեցվել է։ Նշանակվել է վարչական տուգանք։

Օրացույց
Մենք Facebook-ում