ՀՀ կառավարությունը կրկին նվիրատվություն է ստացել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ից

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ ՀՀ կառավարությանը նվիրաբերված բաժնետոմսերից 6.8 տոկոսը նույնպես կառավարման նպատակով հանձնվեցին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ)։ Որոշումն ընդունվել է ՀՀ Կառավարության օգոստոսի 24-ի նիստում։

Նիստի ընթացքում ՀՀ վարչապետը հիշեցրել է, որ 2021 թ․ սեպտեմբերի 30-ին կառավարությունը ստացել է 15 % բաժնեմաս, որը ևս հանձնել է ԱՆԻՖ-ին։

«Մարտի 24-ին որպես նվիրատվություն ստացել ենք ևս 6,8 %։ Նվիրատվությունն ընդունել ենք գաղտնի որոշմամբ, որովհետև նվիրատուն իր կոմերցիոն հարցերի հետ կապված խնդրանք ուներ, որ առայժմ որոշումը չհրապարակենք, որպես կոմերցիոն գաղտնիք պահվի։ ՀՀ կառավարությունն այևս ունի 21,875 տոկոս բաժնեմաս, ինչը շատ կարևոր իրադարձություն է»,– ասել է նա։

Իրադարձության մասին լրագրող Մկրտիչ Կարապետյանը գրել է․ «Նվերը ստացվել է «ԱՄՓ հոլդինգ»-ից, որի բաժնետերերն էին Մհեր Պոլոսկովը, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայրը և Գուրգեն Ամբարյանը։ Ինչպես նախորդ նվիրատվության դեպքում, այս դեպքում ևս պայմանագիրը չկա, որ նայենք դրա մեջ ինչ է գրած։ Այսպիսով, ԶՊՄԿ-ում պետական փայը անցնում է 21 տոկոսից, կառավարությունը հավանաբար տնօրենների խորհրդում ևս մեկ նշանակում կանի»։ 

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում