Շեշտակի աճել է էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրման թիվը Հայաստան
![](https://econews.am/disk/20-07-22/2b52339cc664f399d18dfdbfbcca0d1d.jpg)
Շրջակա միջավայրի աղտոտումը նվազեցնելու և արտանետվող գազերի քանակը կրճատելու համար Հայաստանի Հանրապետությունը փորձում է զարգացնել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների գործարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու հարմարեցնել օրենսդրությունը՝ էլեկտրոմոբիլ գնելու գայթակղությունն էլ ավելի մեծացնելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարությունից։
2021 թվականի դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքը, համաձայն որի՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 և 8711 60 ծածկագրերին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների (մեծ, միջին և փոքր ավտոբուսներ, մարդատար տրանսպորտային միջոցներ, մոտոցիկլներ և մոպեդներ) ներմուծման և (կամ) օտարման մասով ավելացված արժեքի հարկի արտոնության ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։
2022 թվականի մարտի 17-ին Էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների՝ առանց ներմուծման մաքսատուրքերի վճարման ՀՀ տարածք ներմուծման համար սահմանվել է մաքսային արտոնություն, որը գործում է մինչև 2023թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Բարեփոխումների արդյունքում՝ 2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ տարածք ներմուծված բացառապես էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրումը Հայաստան շեշտակի ավելացել է:
Այսպիսով՝
- 2019 թ․ – 668 տ/մ
- 2020 թ․ – 2155 տ/մ
- 2021 թ․ – 6645 տ/մ
- 2022 թ․ առաջին կիսամյակ – 7181 տ/մ
Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից 2021 թվականից իրականացվում է «Անցում դեպի էլեկտրական մեքենաների Հայաստանում. Էլեկտրական տրանսպորտային միջոցների ցուցադրման և խթանման ուժեղացում» ծրագիրը, ինչի շրջանակներում նախատեսվում է ցածր ածխածնային տրանսպորտային միջոցների/շարժունակության ռազմավարական պլանավորում և ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխում։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև էլեկտրական շարժունակության ռազմավարության մշակում։
Այս թեմայով
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/27-09-22/dab2c98e135e8cf6c4b4578d5fd717cc.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/20-09-22/7462ef4c0df27827d253d11959945c93.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/13-08-22/c1369475880d804a2e4d0d16407214a0.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/08-08-22/fb60bbc0189554cee1b04066b2c11897.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/02-08-22/e4060fac3eecfc54b3f98f013ee662ed.jpg&w=300&h=200)