Ահագնացող աղետը․ Արագիլների աղտոտվածության արեալը 2022թ․ ավելացել է

Սպիտակ արագիլների աղտոտվածության մակարդակը Արարատյան դաշտում 2022 թվականին կազմում է շուրջ 39.6%, որից՝ 46.6% Արարատի մարզում և 35.3% Արմավիրի մարզում: Այս մասին տեղեկանում ենք Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղից։

NABU տեղեկացնում է, որ աղտոտվածության արեալը 2022 թվականին 2021 թվականի նկատմամբ ավելացել է շուրջ 19%-ով:

Արարատյան դաշտում Սպիտակ արագիլների փետրածածկի աղտոտման հիմնախնդիրն առկա է 2017 թվականից՝ շուրջ 6 տարի:

Բնապահպանական կազմակերպությունը նաև գրել է․ «Ցավոք սրտի բազմաթիվ հետազոտությունները դեռևս թույլ չեն տալիս վերջնական եզրահանգման գալ աղտոտվածության պատճառների և աղտոտման աղբյուրների վերաբերյալ և էկոլոգիական աղետն Արարատյան դաշտում շարունակում է մնալ արդի հիմնախնդիր»:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի տարի է, ինչ տարվա այս ժամանակահատվածում ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերի տարածքներում հայտնաբերվում են աղտոտված արագիլներ և այդպես էլ չի պարզվում աղտոտման աղբյուրը։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում