Ավանցիները մերժել են պղնձաձուլարան կառուցողների ցանկությունները

Հուլիսի 28-ին Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում տեղի է ունեցել Աճառյան 2 փակուղի հասցեում ձուլման տեղամասի կառուցման համար թույլտվություն ստանալու «Քոփփեռ» ՍՊԸ կողմից կազմակերպված հանրային քննարկումը։ 

Քննարկմանը մասնակցել են բազմաթիվ մարդիկ, որոնք միաձայն դեմ են արտահայտվել Ավան վարչական շրջանում պղնձաձուլարանի կառուցմանը։ Ներկաներն ընկերության ներկայացուցիչներին անգամ թույլ չեն տվել ներկայացնել ձուլարանի գործունեության մասին մանրամասներ։ Հանրությունը միաբերան դեմ է արտահայտվել գաղափարին։ 

Հիշեցնենք, որ ձուլարանի կառուցման վերաբերյալ հանրքային քննարկում կազմակերպվել է նաև նախորդ տարի, սակայն հայտը մերժվել է բնակիչների կողմից։ Ընկերության ընդհանուր տարածքը 3 հա է: Ձուլման արտադրամասը է զբաղեցնելու է 170 մ2 մակերես ունեցող շինություն: Ըստ նոր հայտի՝ 2-րդական հումքի ձուլման արտադրամասերից, որոնց արտադրողականությունը չի գերազանցում տարեկան 1000 տոննան, մոտակա բնակելի տարածքը պետք է գտնվի ոչ պակաս քան 300մ հեռավորության վրա: Նախկինում ընտրված արտադրամասի տեղանքը չէր համապատասխանում այդ պահանջին: «Նոր տարածքի ընտրության և պահանջվող սանիտարապաշտպանական գոտու ապահովման համար իրականացվել է տարածքի գեոդեզական նկարահանում: Նախնական ընտրվել է երկու նոր տարածք, որոնք մոտակա բնակելի տարածքներից գտնվում են 404,7մ և 427,75մ հեռավորությունների վրա:

Ձուլարանի կառուցմանը դեմ են արտահայտվել նաև սոց․ ցանցերում։ Լրագրող Նարինե Իրիցյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ես՝ որպես Ավանի բնակիչ, ԴԵՄ ԵՄ էդ ապուշ պղնձաձուլարանի ստեղծմանը։ Դա ի գիտություն բոլորին ու հատկապես ՀՀ ներկա իշխանություններին։ Ու շատ լավ է, որ վարչական շրջանը այս անգամ էլ դեմ արտահայտվեց էդ պղնձաձուլարանի կառուցմանը Աղի հանքի ու Բուսաբանական այգու կողքին։ Ու ի գիտություն նաև բոլոր նրանց, որոնք հայտարարում են, թե հանդիպել են Ավանի բնակիչների հետ ու իբր թե նրանք կողմ են եղել։ Մեկը՝ ինձ հետ չեն հանդիպել․ հլը թող գան ու նման էշշշշություն ինձ ասեն։ Նման բան ասողներին մաղթում եմ, որ հենց իրենց տան կողքին կառուցվի այդ պղնձաձուլարանը, ու իրենք գոհուերջանիկ ապրեն, շնչեն ու արտաշնչեն այդ «հրաշք» պղնձաձուլարանի արտանետումներն ու առողջ սերունդ մեծացնեն»։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում