Կրկին կարմիրգրքյան թռչուն են որսացել

Իրացնելով ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալները՝ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները հուլիսի 10-ին, ժամը 20.50-ին, Փոքր Վեդի գյուղի արգելոցի հարակից տարածքից բաժին են բերել 31-ամյա տղամարդու՝ իր «ՏՕԶ 34» տիպի երկփողանի ողորկափող որսորդական հրացանով, որի 8 փամփուշտներից 2-ը՝ կրակված, 6-ը՝ լիցքավորված վիճակում:

Բաժնում պարզվել է, որ նա ժամը 20.00-ի սահմաններում որսացել է Կարմիր գրքում գրանցված քաջահավ թռչուն: 31-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին:

Նշենք, որ քաջահավն անհետացող տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1: Մինչև 1950-ականները լայնորեն տարածված է եղել Արաքսի հովտում և Սևանա լճի ավազանում: Ներկայումս հանդիպում է Սևանա լճում, Սևջուրի հովտում, Արմաշի ձկնաբուծական տնտեսությունում և Արփի լճում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում