Սպասվում է կարճատև անձրև․ եղանակային կանխատեսում

Ուշադրություն․ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

Երևան քաղաքում՝ օգոստոսի 02-ի ցերեկը, 03-04-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 05-07-ին երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում` օգոստոսի 02-ին կեսօրից հետո, 03-04-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 05-07-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 05-06-ին կնվազի 6-8 աստիճանով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում