Ազոտի երկօքսիդի տարեկան միջին կոնցենտրացիայի փոփոխությունը՝ Երևանում

Երևան քաղաքի մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի տարեկան միջին կոնցենտրացիաների փոփոխությունը․ 2017-2021 թվականներին

Չնայած նրան, որ ազոտի երկօքսիդի տարեկան միջին կոնցենտրացիան վերջին 5 տարիների ընթացքում չի գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ), դիտվում է կոնցենտրացիայի աճման տենդենց:

2021 թվականին ազոտի երկօքսիդի տարեկան միջին կոնցենտրացիան մայրաքաղաքի մթնոլորտային օդում կազմել է 0․027մգ/մ³:

Այս ցուցանիշն ավելի է. 2017 թվականի համեմատ՝ 1․7 անգամ, 2018 թվականի համեմատ՝1․5 անգամ, 2019 թվականի համեմատ՝ 1․7 անգամ, 2020 թվականի համեմատ՝ 1․2 անգամ։

Ազոտի երկօքսիդի 2021 թվականի առավելագույն օրական կոնցենտրացիան դիտվել է օգոստոսի 18-ին և կազմել 0.910 մգ/մ³, ինչը գերազանցում է ՍԹԿ-ն 22.7 անգամ: Վերջին տարիների ընթացքում գրեթե համանման ձևով փոփոխվում է նաև շարժական և անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետվող ազոտի օքսիդների քանակությունները:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում