«Վայրի առևտուր» ֆիլմը ցուցադրվել է Կենդանիների իրավունքների միջազգային հավաքի ընթացքում
![](https://econews.am/disk/12-10-22/d63592fc6c3fd1fc372e6bdb02107113.jpg)
![](https://econews.am/disk/12-10-22/782a2813c3fcec703e4dcd802cfff04e.jpg)
![](https://econews.am/disk/12-10-22/ff16d7558903e75d188eef0f53639233.jpg)
![](https://econews.am/disk/12-10-22/7ac37e37dc61c520ab81237f6aaa0da8.jpg)
![](https://econews.am/disk/12-10-22/55dc7991ea0c35898e06fa96b8278173.jpg)
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի խմբագիր Մարիամ Տաշչյանի հեղինակած «Վայրի առևտուր» ֆիլմը ցուցադրվել է Կենդանիների իրավունքների միջազգային 5-րդ հավաքի ընթացքում (International Animal Rights Gathering), որը տեղի է ունեցել Վրաստանում այս տարվա սեպտեմբեր ամսին։
Հավաքին մասնակցել են Իսրայելի, Ռուսաստանի, Ղազախստանի, Հայաստանի և մի շարք այլ տարբեր երկրների ներկայացուցիչներ։ Ինչպես նշել են Հավաքի կազմակերպիչները՝ թեպետ մասնակիցները տարբեր երկրներից են, բայց համախմբվել են մեկ գաղափարի շուրջ՝ պաշտպանել կենդանիների իրավունքները։
Ֆիլմը պատմում է 2017-2021 թվականների ընթացքում վայրի կենդանիների առևտրում Հայաստանի մասնակցության մասին։ Վերջին տարիներին Հայաստան աննախադեպ քանակությամբ վայրի կենդանիներ են ներմուծվել առևտրային նպատակներով։ Ֆիլմը փաստում է նաև, որ ՀՀ-ը ներգրավված է վայրի կենդանիների միջազգային առևտրում և հանդիսանում է տարանցիկ երկիր։
«Վայրի առևտուր» ֆիլմը Հավաքին ներկայացրել է Փրո Փոուզ բարեգործական կենդանապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ, ֆիլմի ստեղծման խորհրդատու Նարե Արամյանը։ Դիտումից հետո բուռն քննարկում, հարց ու պատասխան է ծավալվել թեմայի շուրջ, ներկաները շատ հետաքրքրված են եղել բարձրացված խնդիրներով և դրանք դիտարկել են նաև սեփական երկրների փորձով։
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/17-10-23/c5edfa7f66ee4c1b568d55f48be94eb9.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/14-11-22/53668a4135094479e1b121499ec66b4c.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/07-11-22/bad84e7ba842c1a8651a51e527e27c34.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/02-11-22/64766c894269cb73bda90c5538df520a.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/19-10-22/42b7737ae395b2f30fda70a4912287ba.jpg&w=300&h=200)