Մեքենայի մեջ արծվի նմանվող սպանված թռչուն և կզաքիս են հայտնաբերել (տեսանյութ)
![](https://econews.am/disk/04-10-22/9dcffedb69b44cc3c501c3b8c8a41ff5.jpg)
Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները սեպտեմբերի 29-ին սպասարկվող վարչական տարածքում գիշերային շրջագայություն իրականացնելիս, ժամը 04.15-ի սահմաններում, Լեռնապար գյուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մեքենա: Վարորդը սրահից ներկայացրել է իր անվամբ հաշվառված «ՏՕԶ-ԲՄ» երկփողանի որսորդական հրացան՝ 18 փամփուշտով և համապատասխան փաստաթղթերով, իսկ մեքենայի բեռնախցիկից ներկայացրել է մեկ կզաքիս, արծվի նմանվող մեկ թռչուն ու հայտնել, որ ապօրինի որսն արել է Լեռնապար գյուղի դաշտերում:
Ավտոմեքենան, ապօրինի որսով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
Հիշեցնենք նաև, որ այս տարի որսաշրջանը մեկնարկել է օգոստոսի 27-ից մինչև հաջորդ տարվա փետրվարի 12-ը: Որս իրականացնել թույլատրվում է միայն սահմանված վայրերում և ժամկետներում, իսկ որսի համար թույլատրելի կենդանատեսակները նշված են նախարարի այս տարվա հրամանով։
Այս թեմայով
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/25-10-22/541020de43cb253a5603231209f62797.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/18-10-22/71fc62c3f1efe20bfbd9d7ace47cfb83.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/12-10-22/5f6e5889be760a439890126be6e8d0cf.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/04-10-22/4a3536fc02a856929a0afb44821c5e8b.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/02-09-22/7fdef48e91dad8a820115591b12c3b84.jpg&w=300&h=200)