Վայրի խոզն ընկել է որսագողության մետաղական լարանում (ֆոտո)
Հոկտեմբերի 15-ին ստացված ահազանգի հետքերով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ոստիկանության աշխատակիցները Վայոց ձորի մարզում արձանագրել են ապօրինի որսի դեպք։
Եղեգիս համայնքի Հորս բնակավայրում վայրի խոզ տեսակի կենդանին արգելափակման մեջ էր հայտնվել որսագողության նպատակով տեղադրված մետաղական լարանում։ Կենդանին ազատ է արձակվել վայրի բնություն։
Մետաղական լարանն առգրավված է։ Ձեռնարկվում են միջոցներ իրավախախտին հայտնաբերելու համար։