Գեղարքունիքի մարզում ապօրինի հանքեր են հայտնաբերվել
Օգոստոսի 30-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրում հայտնաբերել են ավազի ապօրինի արդյունահանման դեպք։ Տարածքից ավազ տեղահանող բեռնատար ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ Այս մասին տեղեկանում ենք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։
Օգոստոսի 31-ին ևս մեկ ապօրինի հանք է հայտնաբերվել։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ ստուգայցերի ընթացքում Գեղարքունիքի մ․ Մարտունի-Գետափ ավտոճանապարհի տարբեր հատվածներում հայտնաբերել են բազալտ տեսակի քարի և սև ավազի ապօրինի արդյունահանման դեպքեր։
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Ոստիկանության մարզային վարչություն։