Թեփի պարկերով քողարկված ապօրինի փայտանյութ է հայտնաբերվել
![](https://econews.am/disk/29-08-22/038c59e885cb67c174b18db50a0f6814.jpg)
Հանրապետության մի շարք մարզերում ապօրինի փայտանյութի շրջանառության դեմ պայքարի ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ոստիկանության աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում օգոստոսի 27-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Թթուջուր գյուղում հայտնաբերվել է «Զիլ» մակնիշի բեռնատար, որի թափքում առկա է եղել թեփի պարկերով քողարկված ապօրինի տեղափոխվող փայտանյութ:
Բեռնատարը տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ Հանգամանքները պարզվում են։