Էկո նախագծեր

Հայաստանը տարածաշրջանի առաջատար երկիրն է
Սույն թվականի ապրիլի 1-3-ը Հայաստան է ժամանել Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) առաքելությունը՝ տնօրենի տեղակալ Քլիվ Պոլիկարփի գլխավորությամբ։ Այցի շրջանակներում ապրիլի 2-ին նախաձեռնվել է աշխատաժողով, որի ընթացքում քննարկվել են կլիմայի փոփոխության մարտահրավերները և հիմնադրամի հետ համագործակցությանը վերաբերվող հարցեր։ Ողջույնի խոսք...
2019-04-03 13:42:49
Հայաստանը կունենա իր ներդրումն օզոնային շերտի և կլիմայի պահպանության հարցերում
Աժ-ն վավերացրել է ««Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխություն» համաձայնագիրը, որը ներկայացրել է բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը: Կիգալիի փոփոխությունը Մոնրեալի արձանագրության 5-րդ փոփոխությունն է, որն ուժի մեջ է մտել 2019 թվականի հունվարի...
2019-03-30 11:05:56
Հայաստանին հատկացվել է ևս մեկ խոշոր բնապահպանական դրամաշնորհ
ՄԱԿ-ի Հարմարվողականության հիմնադրամի 2019 թ.-ի մարտի 12-15-ը կայացած խորհրդի նիստում քննարկվել և հաստատվել է Բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից ներկայացված «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքների և էկոհամակարգերի հարմ...
2019-03-27 17:56:44
«25 տարի մեքենայով խմելու ջուր եմ կրել». Տիգրանաշենում խմելու ջրի խնդիրը լուծվեց...
«Պրծար էլի ջուր կրելուց»,- ասում է Պ. Սևակ համայնքի ղեկավար Է. Ստեփանյանը համայնքի բնակիչներից մեկին, որը պատմում է,- «25 տարի մեքենայով Սևակավանից խմելու ջուր եմ կրել, շնորհակալ եմ, որ ջուր ունենք»: «Խմելու ջուր Տիգրանաշեն համայնքի տներում» ծրագիրը կյաքի կոչվեց FPWC հիմնադրամի և HSBC բանկի հ...
2019-03-23 11:57:52
«Լույսի նման ջուր է». Տիգրանաշենի տներում արդեն խմելու ջուր է հոսում (ֆոտոշարք)
«Լույսի նման ջուր է, վերջապես թոռներս մաքուր ջուր կխմեն»,- ասում է ութսունհինգամյա տիգրանաշենցի Վլադիմիր պապը ու ծորակից մի բուռ ջուր խմում: Մինչ այս Արարատի մարզի սահմանամերձ գոտում գտնվող Տիգրանաշեն համայնքի բնակիչները մաքուր ջուր խմելու համար 300 մ ճանապարհ էին անցնում. կանայք պատմում են, որ շատ մեծ դժվարությամբ է...
2019-03-20 15:22:58
«Մեր երեխեքն են, այգում անհամբեր կսպասենք մինչև շները վերադառնան». Երևանում ստեր...
«Մեր երեխեքն են, այգում անհամբեր կսպասենք մինչև շները վերադառնան». Երևանում մեկնարկել է թափառող կենդանիների զանգվածային ստերջացման ծրագիրը: Երևանի քաղաքապետարանի կողմից ստեղծված թափառող կենդանիների խնդրով զբաղվող ՀՈԱԿ-ի աշխատանքներն արդեն մեկնարկել են: Երևանի կենդանաբանական այգին ծրագրի իրականացման նպատակով տրամադրե...
2019-03-15 14:49:58
Հովազի հետքերով. ինչպես են հսկելու կովկասյան հովազի անդորրը (տեսանյութ)
Կովկասյան հովազի պահպանության գործողությունների ազգային ծրագրի շրջանակներում ստեղծված աշխատաժողովը, կմշակի հովազի պահպանության մոնիթորինգի, բնակչության ներգրավման` այս տարվա ընթացքում իրակացվելիք գործողությունների պլանը: Հատկանշական է, որ ՀՀ կառավարությունը 2019թ.-ը հռչակել է Կովկասյան հովազի տարի, որը հնարավորություն կտա ոչ միա...
2019-02-26 14:08:25
Աբովյան քաղաքի թափառող շները կստեջացվեն. աջակիցը՝ պատգամավոր է (տեսանյութ)
Աբովյան քաղաքում իրականացվում է թափառող շների ստերջացման ծրագիր, որի շրջանակներում արդեն իսկ ստերջացվել է 10-ից ավել կենդանի: Ծրագրով նախատեսվում է ստերջացնել քաղաքում բոլոր թափառող շներին, որոնք վիրահատությունից հետո մի քանի օր խնամքի տակ են գտնվում, որից հետո ականջի դեղին տարբերանշանով համարակալված բաց են թողնվում իրենց տարածք...
2019-02-02 12:36:11
«Գուցե հետագայում մենք էլ կարողանանք օգուտ տալ բնությանը». դպրոցականները մասնակց...
«Գուցե հետագայում մենք էլ կարողանանք մեր ներդրումն ունենալ և օգուտ տալ բնությանը»,- մեզ հետ զրույցում ասաց էկո-կրթական ծրագրի մասնակիցներից մեկը: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Երևանի կենդանաբանական այգու հետ համատեղ` իրականացվում է էկո-կրթական ծրագիր, որի շրջանակներում երեխաներ...
2019-01-28 12:11:01
«Կանաչ Թալին». սկսվել է կենցաղային աղբի և պլաստիկե թափոնների տարանջատման փուլը
Արագածոտնի մարզի Թալին քաղաքի գեղարվեստի դպրոցում՝ «Կանաչ Թալին» ծրագրի շրջանակներում անցկացվել է հանրային քննարկում: Հանդիպումը կազմակերպվել էր Բնապահպանության նախարարության, Թալինի քաղաքապետարանի և «Ուրբան» հիմնադրամի նախաձեռնությամբ։ «Կանաչ Թալին» ծրագիրն իրականացվում է Բնապահպանությա...
2019-01-25 11:12:39
Աշակերտից՝ «պատանի ռենջեր». Դպրոցականները մասնակցել են «բնության պահպանման» գործ...
«Այբ» դպրոցի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) նախաձեռնությամբ Երևանի մետրոպոլիտենի երիտասարդական կայարանում բացվել է «Պատանի ռենջերներ» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը: «Պատանի ռենջերներ» ծրագրի կրթական նախաձեռնության շրջանակներում «Այբ», Արենի և Խաչիկ բնակավայր...
2019-01-24 16:58:51
Զբոսաշրջության զարգացումը՝ այլընտրանք. Վայոց ձորի մարզում նոր ծրագիր է մեկնարկու...
Վայոց ձորի մարզում էկո-տուրիզմի, պատմահնագիտական, մշակութային, գաստրո զբոսաշրջության զարգացումը կարող է մեծապես նպաստել մի շարք բնապահպանական խնդիրների լուծմանը, անգամ հանքարդյունաբերության ոլորտի այլընտրանք հանդիսանալ: Օրերս կայացած աշխատաժողովի ընթացքում Վայոց ձորի մարզից ժամանած բնակիչները հնարավորություն ունեցան նորովի ծանո...
2018-12-28 13:13:03
«Recycle it». թափոնների սորտավորում՝ արդեն ավելի քան 80 կազմակերպություններում
«Recycle it» ծրագրի շրջանակներում մի քանի ամիս շարունակ իրականացնում է թափոնների սորտավորման նախագիծ Հայաստանի տարբեր համայնքներում և կազմակերպություններում։ Նախագծի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում աղբի/թափոնների տարանջատման ու վերամշակման կուլտուրայի ձևավորմանը սորտավորման ամանների տեղադրման և թափոնների կառավ...
2018-12-24 10:58:24
Որտե՞ղ կարելի է հանձնել տեսակավորված աղբը. ստեղծվել է նոր Կանաչ հարթակ
Առաջին անգամ Հայաստանում քարտեզագրվել են տեսակավորված թափոնների աղբամանները վերամշակող կազմակերպություններն ու թափոններ ընդունող կետերը: Կանաչ հարթակի (www.recycling.am) ստեղծման նպատակն է տեղեկացնել հանրությանը Հայաստանում գործող վերամշակող կազմակերպությունների մասին։ Կայքը մեկտեղել է վերամշակման գործընթացին առնչվող հիմնակ...
2018-12-21 13:09:54
«Մենք այսուհետ չենք պայքարելու կենդանիների դեմ, այլ՝ հանուն մարդկանց ու կենդանին...
«Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք արդեն դադարեցրել ենք կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան: Մենք այսուհետև չենք պայքարելու կենդանիների դեմ, մենք պայքարելու ենք հանուն մարդկանց ու կենդանիների նորմալ համակեցության, որպեսզի մեր քաղաքում իրենց հարմարավետ ու անվտանգ զգան և՛ մարդիկ, և՛ կենդանիները»,- հայտարարեց Երևանի ք...
2018-12-17 11:22:25
Մեղրիի համայնքի բնակավայրերին անվճար մատակարարվում է վառելիքային բրիկետներ
Բնապահպանության նախարարությունը, «Արևիք» ազգային պարկի անտառային տարածքների վրա հարակից համայնքների ճնշումը նվազեցնելու նպատակով, «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացնում է Մեղրի համայնքի երկու լեռնային բնակավայրերին այլընտրանքային վառելիքով ապահովելու ծրագիրը: Ծրա...
2018-11-30 12:08:21
Տավուշի մարզում շուրջ 70 մլն դրամի փոքր դրամաշնորհային ծրագիր է իրականացվել
ՀՀ բնապահպանության նախարարությունը ՄԱԿ զարգացման ծրագրի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ Տավուշի մարզի Հաղարծին և Թեղուտ համայնքներում իրականացրել է շուրջ 70 մլն դրամի փոքր դրամաշնորհային ծրագիր, որի մասին նախկինում հայտարարել էր Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին տ...
2018-11-30 10:00:15
Տարբեր երկրներից ժամանած կենդանաբույժները Հայաստանում վիրահատում են փրկված արջեր...
Այս օրերին աշխարհի տարբեր վայրերից Հայաստան ժամանած լավագույն կենդանաբույժները վիրահատում են փրկված արջերի ատամները:  «Արջերի խնդիրը, որոնց մենք փրկում ենք, նրանում է, որ կենդանիները կրծոտել են վանդակների ճաղերը և դրա հետևանքով կոտրել են իրենց ատամները, դրանք թափվել են: Այսպիսով, մենք հավաքել ենք կենդանիների և մարդկա...
2018-11-21 15:07:09
Կյանքն առանց պոլիէթիլենի. Տարբեր ոճի, գույնի և ճաշակի պայուսակներ՝ անմիջապես արտ...
Օրերս «Pro Paws» /Փրո Փոուզ/ միջազգային բարեգործական կենդանապաշտպան ընկերության կրթական ծրագրի ղեկավար Կարինե Փանոսյանի նախաձեռնությամբ կտորից պայուսակների մի խումբ արտադրողներ ներկայացրեցին իրենց արտադրանքը: Պայուսակների տեսականին բազմազան էր. տարբեր ոճի, գույնի և ճաշակի պայուսակներ՝ բոլորի համար: Մանրամասները...
2018-10-20 15:41:48
ԲՆ-ը լաբորատոր և մոնիթորինգի սարքավորումներ կգնի. համաձայնագրեր են ստորագրվել
Հոկտեմբերի 18-ին Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել երկու համաձայնագրի ստորագրման արարողություն։ Միջոցառմանը մասնակցել են բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, ԵՄ անդամ երկրների կոնսորցիումի ղեկավար Մայքլ Սուտերը, ֆրանսիական «Արտուա-Պիկարտի» ջրային գործակա...
2018-10-19 16:55:35
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում