Աբովյան քաղաքի թափառող շները կստեջացվեն. աջակիցը՝ պատգամավոր է (տեսանյութ)

Աբովյան քաղաքում իրականացվում է թափառող շների ստերջացման ծրագիր, որի շրջանակներում արդեն իսկ ստերջացվել է 10-ից ավել կենդանի: Ծրագրով նախատեսվում է ստերջացնել քաղաքում բոլոր թափառող շներին, որոնք վիրահատությունից հետո մի քանի օր խնամքի տակ են գտնվում, որից հետո ականջի դեղին տարբերանշանով համարակալված բաց են թողնվում իրենց տարածքներում։

Հայտնի է, որ ստերջացումը նպաստում է կենդանիների քանակի նվազեցմանը և նրանց կյանքի համար վտանգ չի ներկայացնում։ Կենդանասերները հույս են հայտնում նաև, որ այս օրինակը «վարակիչ» կլինի Հայաստանի նաև այլ քաղաքների ու համայնքների համար:
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր էդուարդ Բաբայանի աջակցությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում