Մեղրիի համայնքի բնակավայրերին անվճար մատակարարվում է վառելիքային բրիկետներ
![](https://econews.am/disk/30-11-18/86219c131e8880a898fb5d17d55d4200.jpg)
![](https://econews.am/disk/30-11-18/d80d538a2a88a58ae9c4952c86acc0f9.jpg)
Բնապահպանության նախարարությունը, «Արևիք» ազգային պարկի անտառային տարածքների վրա հարակից համայնքների ճնշումը նվազեցնելու նպատակով, «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացնում է Մեղրի համայնքի երկու լեռնային բնակավայրերին այլընտրանքային վառելիքով ապահովելու ծրագիրը: Ծրագրի շրջանակներում «Ռանգէ» ՍՊԸ-ից ձեռք է բերվել շուրջ 70 տոննա վառելիքային բրիկետ` ՀՀ Սյունիքի մարզի բարձրլեռնային Լիճք և Տաշտուն բնակավայրերի տնային տնտեսություններին և դպրոցին անվճար մատակարարելու նպատակով:
Բրիկետների առաջին խմբաքանակի՝ 20 260 կգ-ի բաշխումն իրականացվել է 2018թ․ նոյեմբերի 27-ին, Տաշտուն բնակավայրում:
Նախաձեռնության հաջող ընթացքի դեպքում, համաձայն Բնապահպանության նախարարության, Մեղրի համայնքի և «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» ծրագրի գրասենյակի միջև ձեռք բերված պայմանավորվածության, կդիտարկվեն նաև համայնքների ձմռան վառելիքի ողջ պահանջարկը բավարարելու հնարավորությունները:
Բնապահպանության նախարարության այս նախաձեռնության հիմնական նպատակներից է նաև հանրապետությունում այլընտրանքային վառելիքի օգտագործման խթանումը։
Հիշեցնենք, որ «Պահպանվող տարածքների աջակցում-Հայաստան» ծրագիրը մեկնարկել է 2015թ.-ի հունիս ամսին, տևողությունը նախատեսվում է 5 տարի, իսկ ավարտը սահմանված է 2020թ.-ին: Ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի տարբեր համայնքներում իրականացվել են մի շարք սոցիալական ծրագրեր, որոնք միտում ունեն նվազեցնելու պահպանվող տարածքների, անտառների վրա առկա ճնշումը:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/22-12-23/f3e1ce38a480b1db7bcdd8d5419f072c.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/03-08-23/5f85b80b82d022d0e95410d9fb7523da.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/17-07-23/15498cffa0cc224ebd046fa1617b0ac3.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/14-11-22/53668a4135094479e1b121499ec66b4c.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/12-10-22/5f6e5889be760a439890126be6e8d0cf.jpg&w=300&h=200)