Տավուշի մարզում շուրջ 70 մլն դրամի փոքր դրամաշնորհային ծրագիր է իրականացվել

ՀՀ բնապահպանության նախարարությունը ՄԱԿ զարգացման ծրագրի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ Տավուշի մարզի Հաղարծին և Թեղուտ համայնքներում իրականացրել է շուրջ 70 մլն դրամի փոքր դրամաշնորհային ծրագիր, որի մասին նախկինում հայտարարել էր Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին տեղեկանում ենք Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից: 

Վերջինս հայտնում է նաև, որ ներկայացված 245 հայտերից հաղթող են ճանաչվել 50-ը, որոնցից յուրաքանչյուրին տրամադրվել է մինչև 1,5 մլն դրամ։ Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը հավաստագրեր է հանձնել հաղթողներին և կոչ արել պահպանել տեղի հարուստ բնաշխարհը։ Շահառուներին տրամադրվելու է նաև կազմակերպական և տեխնիկական օժանդակություն։

Նշենք, որ Տավուշի մարզում, հատկապես՝ «Դիլիջան» ազգային պարկի «Հաղարծին տեղամասի» մասնաճյուղը համարվում է ապօրինի ծառահատումների ամենաակտիվ տարածքներից մեկը: Նշված տարածքներում սոցիալական ծրագրերի իրականացումը մեծապես նպաստում է ապօրինի ծառահատումների ծավալի կրճատման: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում