Տարբեր երկրներից ժամանած կենդանաբույժները Հայաստանում վիրահատում են փրկված արջերի ատամները (տեսանյութ)

Այս օրերին աշխարհի տարբեր վայրերից Հայաստան ժամանած լավագույն կենդանաբույժները վիրահատում են փրկված արջերի ատամները: 

«Արջերի խնդիրը, որոնց մենք փրկում ենք, նրանում է, որ կենդանիները կրծոտել են վանդակների ճաղերը և դրա հետևանքով կոտրել են իրենց ատամները, դրանք թափվել են: Այսպիսով, մենք հավաքել ենք կենդանիների և մարդկանց ատամնաբույժերի թիմ, որպեսզի նրանք վիրահատական միջամտությամբ հեռացնեն ատամները, այնուհետև վերականգնեն դրանք: Եվ սա շատ օգտակար կլինի արջերի համար, քանի որ առաջին հերթին մենք փրկել ենք նրանց շատ վատ պայմաններից, այնուհետև բուժել ենք ատամները, որոնց պատճառով արջերն ուժեղ ցավ են զգացել: Երբ այս կենդանին արթնանա, իրեն շատ ավելի լավ կզգա»,- մեզ հետ զրույցում ասաց Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR) տնօրեն Ալան Նայթը:

Վերջինս նշում է նաև, որ կենդանիները կրծոտել են նախկին վանդակների ճաղերը և դրա հետևանքով կոտրել են իրենց ատամները, դրանք թափվել են:

Մանրամասները՝ տեսանյութում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում