«Գուցե հետագայում մենք էլ կարողանանք օգուտ տալ բնությանը». դպրոցականները մասնակցում են էկո-կրթական ծրագրի (տեսանյութ)

«Գուցե հետագայում մենք էլ կարողանանք մեր ներդրումն ունենալ և օգուտ տալ բնությանը»,- մեզ հետ զրույցում ասաց էկո-կրթական ծրագրի մասնակիցներից մեկը:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Երևանի կենդանաբանական այգու հետ համատեղ` իրականացվում է էկո-կրթական ծրագիր, որի շրջանակներում երեխաները հնարավորություն ունեն դասընթացների միջոցով ծանոթանալու վայրի բնությանը և կենդանական աշխարհում առկա խնդիրներին: Հայաստանի տարբեր վայրերում իրականացվելու են արշավներ, որոնք հնարավորություն կտան երեխաներին մոտ գտնվել բնությանը, ծանոթանալ բնապահպանական խնդիրներին և գտնել լուծումներ: Ծրագիրն իրականացվում է FPWC հիմնադրամի հովանավորությամբ:

Հ. 2 դպրոցի «Բնասերներ» ակումբի ղեկավար Նարինե Փիլոյանը նշեց. «Շեշտադրված խնդիրներն օրինակներով ներկայացվում է երեխաներին և իսկապես երեխաների մոտ դա հետք է թողնում: Իրենց խոսքից անգամ զգացվում է, որ իրենք այդ ուղղությամբ սկսում են խորը մտածել»:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում