Զբոսաշրջության զարգացումը՝ այլընտրանք. Վայոց ձորի մարզում նոր ծրագիր է մեկնարկում (տեսանյութ)

Վայոց ձորի մարզում էկո-տուրիզմի, պատմահնագիտական, մշակութային, գաստրո զբոսաշրջության զարգացումը կարող է մեծապես նպաստել մի շարք բնապահպանական խնդիրների լուծմանը, անգամ հանքարդյունաբերության ոլորտի այլընտրանք հանդիսանալ:

Օրերս կայացած աշխատաժողովի ընթացքում Վայոց ձորի մարզից ժամանած բնակիչները հնարավորություն ունեցան նորովի ծանոթանալու իրենց մարզի առավելություններին և առավել թվով զբոսաշրջիկներ գրավելու հմտություններին: Մասնակիցներին ներկայացվեց մարզի քարանձավների առեղծվածն ու դրանց զբոսաշրջային մեծ ներուժը, պատմական հուշարձանների գրավչությունն ու կենդանական աշխարհի առանձնահատկությունները:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել զբոսաշրջային երթուղիներ՝ հանգստյան գոտիներով, աջակցել մարզի հյուրատների առաջխաղացմանը, խթանել գաստրոտուրիզմի զարգացմանն ու առհասարակ ակտիվացնել մարզի մշակութային կյանքը՝ հնարավորինս շատ զբոսաշրջիկներ գրավելով դեպի Վայոց ձոր
Համայնքաբնակներն այս առումով կստանան անվճար բիզնես դասընթացների հնարավորություն, կծանոթանան տեղական ու միջազգային հնարավոր ֆինանսավորման աղբյուրներին, կկարողանան մշակել սեփական բիզնես պլաններ, իսկ առավել հաջողակները՝ կստանան դրամաշնորհների հնարավորություն իրենց սթարթափները ստեղծելու համար:

Միջոցառումը կազմակերպվում է «ԵՄ զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրի շրջանակներaում՝ Վորլդ Վիժն Հայաստանի հետ համատեղ և ԵՄ ֆինանսավորմամբ: 

Մանրամասները՝ տեսանյութում:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում