Հայաստանի բուսատեսակներ

Ձիակասկ. ՀՀ Բույսեր
Ձիակասկ (լատ.՝ Aesculus), ձիակասկազգիների ընտանիքի ծառերի ցեղ։ Հայտնի է 15 (այլ տվյալներով՝ 25) տեսակ։ ՏարածումԲնականորեն աճում է Բալկանյան թերակղզու հյուսիսում, որտեղ աճում է լեռնային լայնասաղարթ խառը անտառներում, 1000-1200 մ բարձրությունների վրա։ Հանդիպում է նաև Իրանի լեռնայի և Հիմալայների նախալեռնային շրջաններում։ Հայաստանու...
2016-05-04 13:45:45
Սևատեսուկ. ՀՀ Բույսեր
Սևատեսուկ (լատ.՝ Poterium), սեվագլխիկ, վարդազգիների (վարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 30 տեսակ։ Հայաստանում ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Սևատեսուկ բազմակող (լատ.՝ P. polygamum) Սևատեսուկ խավապտուղ (լատ.՝ P. lasiocarpum)։ Առաջինը ՀՀ-ում տարածված է ամենուրեք, իսկ երկրորդը՝ Սյունիքի մարզում։ Աճում է չ...
2016-05-04 13:34:13
Կծմախոտ. ՀՀ Բույսեր
Կծմախոտ (լատ.՝ Botriochloa), միրուսաբույս, միրուքախոտ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Կենսաբանական նկարագիր Արմատները կարճ են, սողացող։ Ցողունը կանգուն է, բարձրանում է ՝ մինչև 80 սմ։ Տերևները նեղ են, գծաձև, առաջացնում են արմատամերձ վարդակ։ Ծաղկաբույլը կազմված է հասկանման ճյուղերի փնջից, մատ...
2016-05-04 12:48:34
Ճահճախոտ. ՀՀ Բույսեր
Ճահճախոտ (լատ.՝ Eleocharis), բոշխազգիների (Cyperaceae) ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա, կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 200 տեսակ։ Կենսաբանական նկարագիր Ցողունն ակոսավոր է՝ չճյուղավորվող, բարձրանում է՝ 10-50 սմ։ Տերևազուրկ է։ Ծաղիկները մեկական են, մանր, երկսեռ, ցողունների ծայրերին։ Ծաղկում է մայիսի վերջին կամ ...
2016-05-04 12:44:47
Մկնասոխ. ՀՀ Բույսեր
Մկնասոխ (լատ.՝ Scilla) հակինթազգիների (Hyacinthaceae) ընտանիքի բազմամյա սոխուկավոր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 60 (այլ տվյալներով՝ 90) տեսակ։ Հայաստանում Հայաստանի Հանրապետությունում՝ 6 տեսակ՝ Մկնասոխ Սիբիրյան (Scilla siberica Haw.), Մկնասոխ Միշչենկոյի (Scilla mischtschenkoana Grossh.), Մկնասոխ Ռոզենի (Scilla rosenii K...
2016-05-03 17:53:33
Ցմախ. ՀՀ Բույսեր
Յմախ, (լատ.՝ Gypsophila), սապնարմատ, մեխակազգիների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ։ Կենսաբանական նկարագիրՑողունը կանգուն է կամ փռված, ճյուղավորվող, բարձրությունը՝ 20-100 սմ։ Տերևները հակադիր են, նստադիր, ամբողջական, նեղ գծայինից մինչև ձվանշտարաձև։ Ծաղկաբույլը վահանանման է կամ հուրանանման, ծաղիկն...
2016-05-03 17:19:47
Եղջերատերև. ՀՀ Բույսեր
Եղջերատերև (լատ.՝ Ceratophyllum), եղջերատերևազգիների ընտանիքի բազմամյա ջրային խոտաբույսերի ցեղ։ ՏեսակներՀայտնի է մոտ 10, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Եղջերատերև ջրասույզ (լատ.՝ Ceratophyllum demersum) Եղջերատերև կիսաջրասույզ (լատ.՝ Ceratophyllum submersum)։ ՏարածումՏարածված է ՀՀ բոլոր ցածրադիր և միջին լեռնային գոտիների լճերում ու լճ...
2016-05-03 17:16:52
Արճճախոտ. ՀՀ Բույսեր
Արճճախոտ (լատ.՝ Plumbago), արդղիկ, շեթարաճ, արդուխա, արճճախոտազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի և թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 15, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ արճճախոտ եվրոպական (P. europaea)։ ՁևաբանությունԱրմատային համակարգը հզոր է, ցողունի բարձրությունը՝ մինչև 1 մ։ Տերևները մերկ են, գեղձաատամնաեզր։ Ծաղկաբույլը հասկանման է, ծա...
2016-05-03 17:15:11
Շրեշ. ՀՀ Բույսեր
Շրեշ (լատ.՝ Eremuarm), շրեշտ, օղին, փայլկտուկ, թաղաղուազգիների ընտանիքի կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ։ ՏարածումՀայտնի է մոտ 50, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ շրեշ ուշագրավ (լատ.՝ Eremuarm spectabilis)։ Տարածված է Գեղարքունիքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի լեռնային գոտիներում (1500-2300 մ բարձրություններում)։ Աճում է չոր, քարքարոտ վայրերու...
2016-05-03 17:13:05
Թանթռնիկ. ՀՀ Բույսեր
Թանթռնիկ (լատ.՝ Sedum), փերփեր, գառնադմակիկ, թանձրատերևազգիների (Crassuceae) ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի, երբեմն՝ կիսաթփերի կամ թփերի ցեղ։ Տարածում և էկոլոգիաՏարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է միջին և բարձրլեռնային գոտիների քարքարոտ լանջերին, ժայռաճեղքերում, խճաքարերի մեջ։ Հինականում աճում է Եվրասիայ...
2016-05-03 17:10:47
Ծվծվուկ. ՀՀ Բույսեր
Ծվծվուկ (լատ.՝ Silene), ծտի փլավ, կաթնիկ, մեխակազգիների (Caryophyllaceae) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Կենսաբանական նկարագիր Ցողունը կանգուն է, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձրանում է՝ մինչև 70 սմ։ Տերևները հակադիր են, ամբողջական, գծաձև կամ նշտարաձև, մազմզուկապատ։ Ծաղկաբույլը՝ ողկուզանման, գլխիկանման, վահանա...
2016-05-03 17:07:46
Շյուղախոտ. ՀՀ Բույսեր
Շյուղախոտ, (լատ.՝ Festuca), փեստուկ, կորդողք, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 300 տեսակ։ Կենսաբանական նկարագիր Արմատային համակարգը՝ ուժեղ զարգացած։ Ցողունի բարձրությունը՝ 1,5-1,75 մ, առաջացնում է ստորգետնյա սողացող ընձյուղներ։ Տերևները գծաձև են, անհարթ կամ մազմզուկապատ։ Ծաղկաբու...
2016-05-03 17:04:58
Պայթակենի. ՀՀ Բույսեր
Պայթակենի (լատ.՝ Colutea), բակլագգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի տերևաթափ, երբեմն՝ փշերով ծածկված թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 25 տեսակ։ Հայաստանում ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ պայթակենի արևելյան (լատ.՝ C.orientalis), պայթակենի կիլիկյան (լատ.՝ C. cilicica) պայթակենի Կոմարովի (լատ.՝ C. komarovii)։ Հանդիպում է Սյունիքի մարզի ստորին...
2016-05-03 17:01:54
Կառ. ՀՀ Բույսեր
Կառ կամ օնոպորդիում, կաղջնակ, տափափուշ, (լատ.՝ Onopordum) աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի երկամյա, հազվադեպ՝ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ ՏարածումԴասի ներկայացուցիչները տարածված են Եվրոպայում, (հիմնականում Միջերկրածովյան տարածաշրջանում), Հյուսիսային Աֆրիկա, Կանարյան կղզիներ, Կովկասում, Արևմտյան և Կենտրոնական Ասիա։ Տ...
2016-05-03 16:59:37
Որմնաբույս. ՀՀ Բույսեր
Որմնաբույս (լատ.՝ Parietaria), կռվինչ, ապակեխոտ, ապիկո փրփուր, պատեղիճ, եղինջագգիների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 12 տեսակ։ Կենսաբանական նկարագիրԿոճղարմատներով կամ հիմքում փայտացած ցողուններով խոտաբույս է։ Տերևները կոթունավոր են, հերթադիր, ամբողջաեզր, թավոտ կամ գեղձային մազիկներով։ Ծաղիկները երկսեռ Են,...
2016-05-03 16:55:05
Փռշնի. ՀՀ Բույսեր
Փռշնի (լատ.՝ Celitis), թեղազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի կամ թփերի ցեղ։ ՏարածումՀանդիպում է Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերի ստորին և միջին լեռնային գոտիներում (մինչև 2000 մ բարձրություններում)։ Աճում է չոր, քարքարոտ և ժայռոտ լանջերին։ Կենսաբանական նկարագիրՑողունի բարձր, մինչև 10 (16) մ ...
2016-05-03 16:52:45
Քոսքսուկ. ՀՀ Բույսեր
Քոսքսուկ, քոսաբույս, այրեծաղիկ (լատ.՝ Scabiósa), ակքանազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Կենսաբանական նկարագիրՑողունը կանգուն է, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձր.՝ 30-70 (5-70) սմ։ Տերևները հակադիր են, ամբողջական կամ փետրաբաժան՝ պատված նուրբ մազիկներով։ Ծաղկաբույլը գլխիկանման է, ծաղիկները՝ բաց դեղին...
2016-05-03 16:49:26
Մարեմխոտ. ՀՀ Բույսեր
Մարեմխոտ (լատ.՝ Géum), վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է ավելի քան 40 տեսակ։ Կենսաբանական նկարագիր Ցողունի բարձրությունը մինչև 80 սմ է։ Արմատամերձ տերևները քնարաձև փետրաբաժան են, ցողունայինները՝ եռմասնյա-եռաբաժան։ Ծաղիկները մեկական են կամ հավաքված վահանանման ծաղկաբույլերում, դեղին...
2016-05-03 16:44:52
Բորբոսատեսուկ. ՀՀ Բույսեր
Բորբոսատեսուկ (լատ.՝ Ceratoides), թելուկազգիների ընտանիքի միամյա թփերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է 7, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ բորբոսատեսուկ գորշ (C. papposa)։ ՆկարագրությունՑողունը (բարձրությունը՝ 40-100 սմ) պատված է գորշ-դեղնավուն, աստղաձև թավով։ Տերևները հերթադիր են, երկարավուն, էլիպսաձվաձևից մինչև գծանշտարաձև, ամբողջաեզր, եզրերը՝ թ...
2016-05-03 16:41:46
Բյուրատերևուկ. ՀՀ Բույսեր
Բյուրատերևուկ (լատ.՝ Myriophyllum), բյուրատերևուկազգիների ընտանիքի բազմամյա ջրային խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 45 (այլ տվյալներով՝ 50), ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ բյուրատերևուկ օղակավոր (M.verticillatum) և բյուրատերևուկ հասկավոր (M.spicatum)։ Տարածումը ՀայաստանումՏարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ ...
2016-05-03 16:37:18
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում