Բորբոսատեսուկ. ՀՀ Բույսեր

Բորբոսատեսուկ (լատ.՝ Ceratoides), թելուկազգիների ընտանիքի միամյա թփերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է 7, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ բորբոսատեսուկ գորշ (C. papposa)։

Նկարագրություն
Ցողունը (բարձրությունը՝ 40-100 սմ) պատված է գորշ-դեղնավուն, աստղաձև թավով։ Տերևները հերթադիր են, երկարավուն, էլիպսաձվաձևից մինչև գծանշտարաձև, ամբողջաեզր, եզրերը՝ թեթևակի շրջված։ Առէջքային ծաղիկները մանր են՝ կարճ հասկանման ծաղկաբույլերում, վարսանդայինները՝ տերևանութներում։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին։ Հարուստ է վիտամիններով (տերևները)։ Գեղազարդիչ է։

Տարածումը Հայաստանում
Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում